211652_close_icon
views-count1405 դիտում article-date 13:47 29-04-2022

Ի՞նչ անել Նիկոլից հետո. Ավետիք Չալաբյան

Անցած երկու շաբաթների ընթացքում մեզ բազմաթիվ հարցեր են ուղղում, թե ինչ պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո, և ինչ պետք է անել, որ դա ծառայի մեր երկրի առողջացմանը և զարգացմանը, ոչ թե ավելի խորացնի այն համակարգային ճգնաժամը, որում մենք այսօր հայտնվել ենք: ԱՅս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ, 5165 շարժման համախոհ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, ով իր գրառում է վերնագրել է. «Ինչ անել Նիկոլից հետո»:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս նպատակով, մենք սկսում ենք ելույթների և քննարկումներ շարք, որում փորձելու ենք միասին պատասխանել հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերին:

Երեկ Ազատության հրապարակում մեր Համախմբման կողմից կազմակերպված իրազեկման հավաքում, ես առաջին մոտեցումը կատարեցի այս ծավալուն թեմային, փորձելով պատասխանել մի քանի առանցքային հարցերի՝

ա) ինչպես իրականացնել իշխանության խաղաղ և համեմատաբար անցնցում փոփոխություն, և չվտանգել մեր երկիրը,

բ) ինչպես ընտրել նոր վարչապետ, և ձևավորել նոր անցումային կառավարություն,

գ) ինչպես ապահովել արտաքին և ներքին անվանգությունը անցումային շրջանում,

դ) ինչպես կազմակերպել նոր ընտրություններ, և ապահովել դրանց արդար ընթացքը:

Ներկայացնում եմ ելույթս ձեր ուշադրությանը, հետադարձ կապի, ձեր լավագույն գաղափարները ստանալու, և դրանց իրականացմանը ձեր մասնակցության անկեղծ ակնկալիքով»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր