Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Fly Arna-ն գործարկել է երկրորդ Airbus 320 ինքնաթիռը

Fly Arna-ն գործարկել է երկրորդ Airbus 320 ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը համալրել է ավիապարկը երկրորդ Airbus 320 ինքնաթիռով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ավիաընկերությունից, այս ինքնաթիռը սպասարկելու է Fly Arna-ի ուղղությունների աճող ցանցը՝ ներառյալ սեպտեմբերի 23-ից մեկնարկող Երեւան-Մոսկվա-Երեւան եւ Երեւան-Սոչի-Երեւան չվերթները։

«Որպես ազգային ավիաուղիներ՝ մեզ համար առաջնային է մեր ուղեւորների հարմարավետությունը և նրանց համար հնարավորինս հաճելի թռիչքի փորձառության ապահովումը։ Երկրորդ ինքնաթիռի համալրմամբ մեր ուղեւորներին հնարավորություն ենք տալիս այսօրվանից օգտվել ամենահարմար ժամերին ճամփորդելու առավելությունից՝ շաբաթական 14 անգամ դեպի Մոսկվա եւ 3 անգամ՝ դեպի Սոչի: Ճամփորդությունն էլ ավելի հաճելի դարձնելու համար թարմացրել ենք SkyTime սթիմինգային ծառայությամբ թռիչքի ժամանակ հասանելի ֆիլմերի, հաղորդաշարերի եւ այլ ժամանցային ծրագրերի ցանկը։ Խոսելով հարմարավետությունից՝ նշեմ, որ մեր թռիչքների ժամանակ ուղևորները նաև ունեն օդանավի Sky Café-ի ուտեստների տեսականուց իրենց սնունդը ընտրելու առավելություն», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Fly Arna-ն մեկնարկել է 2022թ. հունիսի սկզբին եւ ներկայում իրականացնում է չորս ուղիղ թռիչքներ՝ դեպի Հուրգադա, Շարմ էլ Շեյխ, Մոսկվա եւ Սոչի:

Fly Arna-ն առաջարկում է հուսալի և մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջև այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղևորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթև նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության և աուդիոգրքերի լայն ընտրանի:

Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն եւ արժեքավոր օդային փոխադրումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]