Ոստիկանները հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց
Մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում։
Անցած գիշերը, իրականացրած միջոցառման ընթացքում հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց։
«Միջոցառման խնդիրն է՝ արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել։ Այդ վայրերում նրանք ու այցելուները աղմկում են, հայհոյում, վիճում՝ խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսևորում և անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին։
Այս ուղղությամբ ոստիկանության աշխատանքները շարունակական են»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։