Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Թեհրանի օդանավակայանում վթարի ենթարկված ուկրաինական Boeing ինքնաթիռը պատահաբար խոցվել է իրանական հրթիռով: Այս մասին Կանադայի կառավարության ղեկավարն ասել է CPAC հեռուստաալիքի եթերում:
Կանադայի վարչապետի խոսքերով, հետախուզության տվյալները հաստատում են «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի վրա իրանական ՀՕՊ համակարգերի պատահական հարձակման վարկածը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի ՀՕՊ հրթիռները կարող էին սխալմամբ խոցել ուկրաինական ինքնաթիռը:
Թեհրան-Կիև չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ին, Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանում: Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդում հայտարարել են, որ ինքնաթիռում 176 մարդ է եղել, այդ թվում անձնակազմի ինը անդամները: