211652_close_icon
views-count21584 դիտում article-date 15:40 23-09-2021

Արմավիրի մարզում 65-ամյա վարորդը Mitsubishi-ով մխրճվել է բեռնատարի հետնամասին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 19-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 15։50-ի սահմաններում Պտղունք գյուղի կենտրոնական փողոցում Արմավիրի մարզի բնակիչ՝ 65-ամյա Յուրի Խ-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի բնակիչ՝ 58-ամյա Հրաչյա Ս-ի կողմից վարվող, ճամփեզրին կայանված FAV մակնիշի բեռնատարին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Յուրի Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Սիսյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր