Բաժիններ՝

Huawei-ը ներկայացրել է Harmony OS նոր օպերացիոն համակարգը

Huawei ընկերությունը ԱՄՆ-ի իշխանությունների կողմից իր դեմ կիրառված սահմանափակումներից հետո ներկայացրել է Harmony OS սեփական օպերացիոն համակարգը շարժական հեռախոսների համար: Շնորհանդեսը տեղի է ունեցել Huawei Developer Conference – 2019 եռօրյա միջոցառման բացմանը։

Նորույթը կարող է փոխարինելու գալ այժմ օգտագործվող Android օպերացիոն համակարգին: ԱՄՆ-ի առեւտրի նախարարության սեւ ցուցակում Huawei ընկերության ներառվելուց հետո մայիսի 17-ից Google ընկերությունը Huawei-ին զրկել է Android-ի նորացումներից օգտվելու հնարավորությունից: Ավելի ուշ Google-ը հայտարարել է, որ նորացումները Huawei-ի սարքերի համար հասանելի կլինեն առաջիկա 90 օրվա ընթացքում՝ ժամանակավոր թույլատրագրին համապատասխան, որը մայիսի 20-ին տրվել է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից:

Ինչպես նշել են շնորհանդեսի ժամանակ, Harmony OS նոր օպերացիոն համակարգը չի կրկնում Android-ը, այն աշխատում է միկրոմիջուկի հիման վրա եւ թույլ է տալիս սինխրոնացնել տարբեր սարքեր՝ համակարգիչներ, հեռախոսներ եւ եւ այլ տեխնիկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս