Wednesday, 24 04 2024
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Ես չեմ հրաժարվում Մանվել Գրիգորյանի պաշտպանությունից. Արսեն Մկրտչյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի՝ երեկ երեկոյան արած գրառումը որոշ տարընկալումներ է առաջացրել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մկրտչյանը հստակեցրեց, որ Գրիգորյանի պաշտպանությունից ինքը չի հրաժարվում, իսկ գրառումը կատարել է որպես ազատամարտիկ, Երկրապահ կամավորական միության անդամ:

Հիշեցնենք՝ Մկրտչյանը երեկ լուսանկար էր հրապարակել ու գրել էր. «Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով:

Մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին: Ես իմ ընտանիքի, հարազատների, ընկերների ու հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները՝ սրիկա են»:

Մկրտչյանն ասաց, որ այս ամբողջ ժամանակաընթացքում ինքը Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանությունն իրականացրել է առաջին հերթին որպես ազատամարտիկ: Նա մասնավորապես պարզաբանեց. «Կա մի նրբություն՝ ես գործին ներգրավվել եմ իմ սեփական նախաձեռնությամբ, որպես ազատամարտիկ, ԵԿՄ անդամ: Առաջին հարցը, որ ինձ հուզել, հետաքրքրել է՝ գործի մեջ մտնել ոչ այդքան և ոչ միայն որպես Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան, այլ որչպես ազատամարտիկների շահերի պաշտպան, որոնք հետաքրքրված էին, թե իրականում այդ մեղադրանքը՝ զինվորի, ազատամարտիկի սնունդ յուրացնելու մասին, որևիցե աղերս ունի՞ իրականության հետ, թե չէ: Հանրային այն ճնշումը, որը ձևակերպվեց հայտնի անձանց շնորհիվ, պետք էր կամ հաստատել կամ հերքել: Հիմա, երբ նախաքննությունն ավարտվել է, և ես որպես ազատամարտիկ, որը ամենաերկար ժամանակն է անցկացրել Մանվել Գրիգորյանի հետ առանձնազրույցներում, որը ամենագործուն մասնակցությունն է ունեցել նախաքննությանը, որը բացի Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանությունից, զբաղված է եղել նաև սեփական հետաքննությամբ, այսօր իրավունք ունեմ հայտարարել, որ այլևս դրա անհրաժեշտությունը չկա: Նախաքննության ավարտին արդեն ես հայտարարում եմ, որ չկա որևէ հիմք, փաստ կամ թույլատրելի, վերաբերելի ենթադրություն առ այն, որ Մանվել Գրիգորյանը նման արարք կատարել է: Ինչպես ողջամիտ ուղեղները պնդում էին ամենասկզբում, հերյուրանք է, չի համապատասխանում իրականությանը: Սա ամենակարևորն է, որը հետաքրքրում էր սահման պաշտպանած տղաներին»:

Մեր դիտարկմանը, թե Մկրտչյանի գրառումից տպավորություն էր, թե փաստաբանը շինծու է համարում զինվորի սնունդը յուրացնելու մեղադրանքը, մյուս մեղադրանքները հաստատում, փաստաբանը արձագանքեց, որ խոշոր չափի գույք հափշտակելու մասին մեղադրանքը «ամենաքիչն է հուզել սահման պահած տղերքին, ազատմարտիկներին», իսկ գրառումը կատարել է առաջին հերթին հենց նրանց համար:

«Ես գրառումն արել եմ ոչ թե որպես փաստաբան, այլ որպես ազատամարտիկ: Երևի դա պետք է նշեի, որպեսզի թյուրընկալում չառաջացներ: Այս գրառման հեղինակը ոչ թե փաստաբան, այլ ազատամարտիկ Արսեն Մկրտչյանն է: Որպես ազատամարտիկ այդ մեղադրանքի մասին ես այլևս նպատակահարմար չեմ գտնում խոսել դրա մասին, որոհետև չկա նման մեղադրանք, անհիմն է: Գոնե իմ նման ազատամարտիկի մոտ այլևս որևէ կասկած չկա, որ այդ մեղադրանքը շինծու է: Նորմալ երկրի նորմալ դատարանում դատական ապագա չի ունենալու», – հավելեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է հետագա քայլերին, Մկրտչյանն ասաց, որ որպես փաստաբան որևէ հիմք չունի Մանվել Գրիգորյանի պաշտպանությունից հրաժարվելու: «Դատաքննության ընթացքում հնարավոր է, որ համապատասխան պայմանագրի հիման վրա շարունակեմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը», – հավելեց փաստաբանը:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ գեներալի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու համար: Սակայն նիստը երեկ քննիչի բացակայության պատճառով չկայացավ և հետաձգվեց մինչև փետրվարի 26-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում