Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Աշոտյանի անվստահությունը Կարեն Կարապետյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ի պատասխան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրառման, հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի որոշումը կայացրել է մինչև Կարեն Կարապետյանի հանդիպումը այդ պահին բանտարկված Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հետ: Արարատ Միրզոյանը ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականի, այլ կերպ ասած՝ հեղափոխության հաղթանակի տարեդարձի օրը գրառում է արել Ֆեյսբուքում, որտեղ հիշել է մեկ տարի առաջ այդ օրը տեղի ունեցածը: Միրզոյանը, Փաշինյանը և էլի մի քանի առաջնորդներ կալանավորված էին, և ԱԺ ներկայիս նախագահը հիշում է, որ կալանատանը նրանց հետ հանդիպման և բանակցության է եկել Կարեն Կարապետյանը, փորձելով առաջարկել Սերժ Սարգսյանի հեռանալու մի քանի տարբերակներ, այսպես ասած՝ հեռու կամ ոչ անհապաղ տարբերակներ: Ըստ Միրզոյանի՝ իրենք պնդել են մեկ-երկու ժամի ընթացքում հրաժարականի պահանջը, որն էլ փաստորեն իրականացել է: Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե Սարգսյանը հրաժարականի որոշում կայացրել է մինչև Կարեն Կարապետյանի այցը:

Այս դիտարկումն ուշագրավ է ամենևին ոչ նախկին իշխանության և նոր իշխանության ներկայացուցիչների «ավանդական» իրարամերժման առումով: Ի վերջո, Արարատ Միրզոյանը ներկայացնում է այն, ինչ կատարվել է և ինչի մասնակից է եղել կալանատանը, դրսի իրականությունից որոշակիորեն կտրված: Այստեղ էական է այն, որ Արմեն Աշոտյանի «պարզաբանումը», փաստորեն, կամ նրա՝ Աշոտյանի անտեղյակության մասին է, կամ էլ ակամա մեղադրանք է ստացվում Կարեն Կարապետյանի հասցեին: Որովհետև ստացվում է, որ Սերժ Սարգսյանը կայացրած է եղել հրաժարականի որոշումը, սակայն Կարեն Կարապետյանը գնացել և այդ որոշման կայացնելու վերաբերյալ բանակցել է հեղափոխության բանտարկված առաջնորդների հետ: Այլ կերպ ասած, խաղացել է փաստորեն կրկնակի կամ, այսպես ասած, մութ խաղ, իր խաղը:

Եվ եթե տեսականում ենթադրենք, որ հեղափոխության առաջնորդները քննարկեին ներկայացվող տարբերակները, ապա Կարապետյանը պետք է հաջորդիվ արդեն խաղը շարունակեր Սերժ Սարգսյանի հետ և բանակցեր նրա հետ՝ «մաքոքային» տրամաբանությամբ, սակայն արդեն իր սցենարի շրջանակում: Արդյո՞ք դրա վկայություն չէ նաև այն, որ ապրիլի 25-ին Կարեն Կարապետյանը փորձեց իր ձեռքը վերցնել իրավիճակը և գործնականում ձեռնամուխ լինել «հեղափոխությունը» չեղարկելուն, ինչը, սակայն, չստացվեց, և Կարապետյանն ըստ էության ստիպված եղավ թողնել ոչ միայն պաշտոնը, այլ նաև քաղաքականությունը, և ինչ-որ իմաստով նույնիսկ Հայաստանը:

Եվ այստեղ իհարկե առաջանում է մյուս հարցը՝ Կարապետյանն ի՞նքն էր այդ ամենի նախաձեռնողը, թե՞ նա խաղացող էր ուրիշի խաղում, և այդ ուրիշը Հայաստանո՞ւմ էր, թե՞ Հայաստանի սահմանից դուրս: Կամ՝ մյուս տարբերակն է իհարկե այն, որ Կարեն Կարապետյանն ուղղակի չգիտեր Սերժ Սարգսյանի որոշման մասին: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ նրան չէին ասել այդ մասին: Արդյո՞ք ապակողմնորոշելու համար՝ չվստահելով կամ նրան, կամ այն սուբյեկտին, ով խաղացնում էր Կարապետյանին, և ապակողմնորոշում էին խաղը բացահայտելու համար:

Համենայնդեպս, մեկ տարի անց այս իրողությունները անկասկած շարունակում են արդիական մնալ, համենայնդեպս այնքան, քանի դեռ նախկին իշխող համակարգի տարբեր սուբյեկտներ այս կամ այն կերպ փորձում են ազդել Հայաստանի ներքին գործընթացների վրա՝ ընդհուպ Ռուսաստանից:

Այս ամենի բացասական հետևանք թույլ չտալու համար կարևոր է հասկանալ, թե ինչ էր կատարվում իշխանության ներսում մեկ տարի առաջ, և ինչով են զբաղված դերակատարները մեկ տարի անց, ինչ հետևություն կամ եզրակացություն են արել այդ օրերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում