Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանը կստանա 47 մլն 463 հազար դրամ արժեքով գույք

Հասարակություն
erevani-qaxaqapetaran

   «Երեւան 2800» մշակութային հիմնադրամը պատրաստվում է 47 463 002 (քառասունյոթ միլիոն չորս հարյուր վաթսուներեք հազար երկու ՀՀ դրամ) արժեքով գույք նվիրաբերել Երեւանի քաղաքապետարանին։ Հարցն ընդգրկված է Երեւան քաղաքի ավագանու նոյեմբերի 27-ի  արտահերթ նիստի օրակարգում։ Օրակարգում ընդգրկված է նաեւ Երեւան քաղաքում «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 2800 եղեւնու տնկիները Երեւան քաղաքին նվիրաբերելու հարցը։ Հիմնադրամի տնօրենը դիմել է Երեւանի քաղաքապետին՝ նշելով, որ  Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ հիմնադրամը Երևան համայնքին է նվիրում Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից նվիրաբերված 2800 եղևնու մատղաշ տնկիներ և խնդրել է ընդունել նվերը: Քաղաքացիական օրենսգրքի 597-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նվիրառուն իրավունք ունի մինչև նվերն իրեն հանձնելը ցանկացած պահի հրաժարվել դրանից: Այդ դեպքում նվիրատվության  պայմանագիրը համարվում է լուծված: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ընդունել Երևան համայնքին նվիրվող գույքը, որից ելնելով Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում «Գույքը որպես նվիրաբերություն ընդունելու մասին» որոշման նախագիծը: