ԵԽ նախագահը Փաշինյանի ու Ալիևի հետ զրույցում անհապաղ դեէսկալացիայի և ամբողջական հրադադարի կոչ է արել

ԵԽ նախագահը Փաշինյանի ու Ալիևի հետ զրույցում անհապաղ դեէսկալացիայի և ամբողջական հրադադարի կոչ է արել

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անհապաղ դեէսկալացիայի և ամբողջական հրադադարի կոչ է արել։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է, որ նոյեմբերի 16-ի իրադարձությունների ֆոնին քննարկումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Շտապ դեէսկալացիայի և լիարժեք հրադադարի կոչ եմ արել։ Տարածաշրջանում բարդ իրավիճակ է։ ԵՄ-ն հավատարիմ է գործընկերների հետ աշխատանքին՝ հաղթահարելու համար լարվածությունը Հարավային Կովկասում»,- գրել է նա։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։

Հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ ՀՀ ԶՈւ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---