▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի դեմ ակցիա անող ցուցարարները հրավիրվել են ոստիկանություն՝ պարզաբանում ներկայացնելու

Շենգավիթի ոստիկանության բաժնի դիմաց լարված իրավիճակը ստեղծվեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ բողոքի ակցիա իրականացնողներից մի քանիսը փորձել էին մոտենալ դատարանին: Քաշքշուկ է ստեղծվել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, ինչից հետո նրանք տեղեկություն ստանան, թե ցուցարարներից մի քանիսը բերման են ենթարկվել:

 

 

Նախ շարժվեցին ոստիկանության բաժին, որտեղ քաշքշուկ ստեղծվեց, ցուցարարներն անգամ փորձեցին փակել Շենգավիթի ոստիկանության դիմացի բաժնի փողոցը, սակայն ոստիկանները նրանց արագ հեռացրին տարածքից: Քիչ հետո էլ ակտիվիստներից Ջիվան Աբրահամյանը հայտարարեց, որ ցուցարարներից որեւէ մեկը բաժին բերման չի ենթարկվել, այլ հրավիրվել են ոստիկանություն՝ պարզաբանում ներկայացնելու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին