211652_close_icon
views-count1313 դիտում article-date 10:23 05-03-2019

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկված է 7 հարց, իսկ մարտի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 3 հարց: Օրակարգում ընդգրկված են «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Օրակարգում ընդգրկված է նաև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր