Հույս ունեմ, որ բնավ ոչ ակադեմիական և ոչ մի տեղ չտանող «բանավեճը» վերջ կգտնի. պատասխան Արծրունի Սահակյանին

08/05/2019 schedule23:03

Բանասիրական եւ պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Արծրունի Սահակյանը գիտությամբ հետաքրքրվողների դատին էր ներկայացնում Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ իր կարծիքը, որը նա գրել էր ԲՈՀ-ի առաջարկով:

Հենց այդ կարծիքն էր, ըստ Սահակյանի, նրանց հարաբերություններում լարվածություն ստեղծել, ինչին էլ հաջորդել է Մատենադարանում իր ղեկավարած գիտական խմբի լուծարման նախաձեռնությունը: Գրախոսող գիտնականը պնդել է, որ Մատենադարանի ներկայիս տնօրենի դոկտորական ատենախոսությունը կրկնությունն է իր իսկ թեկնածուական ատենախոսության: Սույն կարծիքը, Արծրունի Սահակյանի փոխանցմամբ, գրել է որպես փակ գրախոս, բայց Վահան Տեր-Ղեւոնդյանին հաջողվել է բացահայտել դրա բովանդակությունը:

Ի պատասխան այս ամենի, «Հայկական ժամանակ»-ի խմբագրությանը Վահան Տեր-Ղևոնդյանը ներկայացրել է իր հակադարձումներն ու պնդումները, որոնք առանց խմբագրման ներկայացնում ենք ստորեւ.

Հարգելի խմբագրություն

Մայիսի 3-ին ձեր կայքում լույս է տեսել Մատենադարանի աշխատակից Արծրուն Սահակյանի  2017 թվականին գրած «կարծիք»-ը իմ դոկտորական ատենախոսության վերաբերյալ, որը ուղարկվել է մասնագիտական խորհրդին որպես ԲՈՀ-ի եզրակացություն: Չեմ կարծում, որ այս թեման հանրային հետաքրքրություն է ներկայացնում և պիտի հայտնվեր մամուլի էջերում, բայց քանի որ հեղինակն արդեն իսկ հրապարակել է այն՝ ստիպված եմ ներկայացնել նաև նույն այդ «կարծիք»-ին տրված պատասխանը, որն ընթերցվել է 2017 թ. սեպտեմբերի 12-ին, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստում, և որից հետո Խորհուրդը միաձայն քվեարկել է ինձ պատմական գիտությունների դոկտորի գիտական կոչում շնորհելու օգտին: Միաժամանակ, հույս եմ հայտնում, որ բնավ ոչ ակադեմիական, անպտուղ և ոչ մի տեղ չտանող այս «բանավեճը»  սրանով վերջ կգտնի:

                                                        Վահան Տեր-Ղևոնդյան 

 ՊԱՏԱՍԽԱՆ ԲՈՀ-Ի ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ 

Հարգարժան խորհուրդ, սիրելի գործընկերներ, թույլ տվեք ներկայացնել մեր պարզաբանումներն ատենախոսության վերաբերյալ ԲՈՀ-ի ներկայացրած «Եզրակացությանը»․      

  • Մեր թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների վերնագրերի նմանության վերաբերյալ ԲՈՀ-ի ներկայացրած եզրակացության մեջ նշված առաջին դիտողության վերաբերյալ կցանկանայի նշել հետևյալը: Հարգարժան ընդդիմախոսը շտապել է նույնացնել երկու վերնագրերը` մոռանալով, որ միայն թվականներով չէ, որ տարբերվում են այս թեմաները, և հաշվի չի առել մի կարևոր հանգամանք. թեկնածուականի վերնագրում գրված է «արաբական երկրներ» հասկացությունը և ոչ թե «արաբական պետություններ», այն պարզ պատճառով, որ ուսումնասիրությունը վերաբերում է արաբական կամ արաբացած (7-9-րդ դարերի ընթացքում) երկրների տարածքում տվյալ դարաշրջանում գոյություն ունեցած ամենատարբեր պետական կազմավորումների հետ Կիլիկյան Հայաստանի հարաբերություններին: Ընդ որում, այդ պետությունները և այնտեղ իշխած հարստությունները մեծ մասամբ ոչ թե արաբական էին, այլ սելջուկյան (Մոսուլի աթաբեկություն, Նուր ալ-Դինի պետություն) կամ խաչակիր (Եդեսիայի կոմսություն, Անտիոքի իշխանություն, Երուսաղեմի թագավորություն, Տրիպոլիսի կոմսություն, Կիպրոսի թագավորություն) և այլն: Թեկնածուականի մեջ մեծ տեղ է հատկացված նաև փոքրասիական սելջուկների և բյուզանդացիների հետ Կիլիկիայի փոխհարաբերություններին` սկսելով Կիլիկիայում, Կապադովկիայում, Եփրատացիքում և այլուր XI դարի վերջին հայկական իշխանությունների հաստատումից և հասցնելով այն մինչև Հեթում Ա-ի գահակալումը: Իսկ դոկտորականը վերաբերում է միայն ու միայն Այյուբյան «համադաշնության» հետ հարաբերություններին՝ այդ պետության ձևավորումից մինչև նրա վախճանը (1171-1260 թթ.): Ուստի, սրանք հստակորեն տարբերվող թեմաներ են ոչ միայն ընդգրկած ժամանակահատվածով, այլև բովանդակությամբ:
  • Կապված ատենախոսությունների միջև համընկնող տարիների մասին արտահայտությանը. դոկտորական ատենախոսության մեջ խոսվում է Այյուբյան տոհմի ծագման (Հայաստան), ապա այդ ընտանիքի դեգերումների (Իրաք, Ասորիք), ապա նաև Եգիպտոսում Սալահ ալ-Դինի ծավալած գործունեության և հատկապես հայկական զինուժի ու եգիպտահայ գաղթօջախի հանդեպ նրա վերաբերմունքի մասին: Այս ամենը չկա թեկնածուական ատենախոսության մեջ, որտեղ Այյուբյաններ-հայեր կապերին անդրադառնում ենք սկսած 1180 թվականից, այսինքն` Սալահ ալ-Դինի դեպի Կիլիկիա կատարած առաջին արշավանքից: Հետևաբար համընկնում է ոչ թե 55, այլ 46 տարվա պատմություն, այն էլ, ինչպես շուտով կտեսնենք, մեծ տարբերություններով ու կարևոր լրացումներով:
  • Կապված ԲՈՀ-ի ներկայացրած եզրակացության այն մասի հետ, որ դոկտորականում արված լրացումները ոչ թե վերլուծական, մեկնաբանական, այլ՝ տեղեկատվական-նկարագրական բնույթի են, նշենք հետևյալը: Կրկին գործ ունենք մեր հետազոտական աշխատանքն արհեստականորեն նսեմացնելու, անտեղյակ ընթերցողին մոլորության մեջ գցելու նպատակով արված մերկապարանոց պնդման հետ: Ծանոթանանք այդ, ընդդիմախոսի բառերով ասած, «ոչ էական լրացումներին».

ա/ Օրինակ` 1185/1186 թվականին Գրիգոր Դ․ Տղա կաթողիկոսի ուղարկած պատվիրակության և Եգիպտոս տարված բարեխոսական նամակների վերաբերյալ՝ ի տարբերություն թեկնածուականի, այստեղ օգտագործված է ոչ թե աղբյուրի հատվածական հայերեն թարգմանությունը, որը երկար ժամանակ վերագրվում էր Աբուսահլ Հային (ի դեպ, աղբյուրի հեղինակի հարցը թեկնածուականում քննված չէ), այլ բնագիրն արաբերենով (որը հրատարակվել է ավելի ուշ), որի հեղինակը XII-XIII դդ. ղպտի մատենագիր Աբու ալ-Մաքարիմն է: Ամբողջական տեքստի վերլուծությունը հնարավորություն է տվել ոչ միայն փաստն արձանագրելու, այլև կատարելու կարևոր եզրակացություններ Այյուբյան սուլթանություն - Կիլիկյան Հայաստան հարաբերություններում, ինչպես նաև եգիպտահայ համայնքի հանդեպ Սալահ ալ-Դինի վարած քաղաքականության մեջ կատարված էական փոփոխությունների մասին:

բ/ 1193 թվականին Կիլիկիայի վրա Այյուբյանների հարձակման վերաբերյալ թեկնածուականում որպես հիմք է ընդունվել Սմբատ Սպարապետ պատմիչի տեղեկությունը, համաձայն որի, արշավանքն անձամբ գլխավորում էր Սալահ ալ-Դինը, որը Ռուբինյան իշխանապետության սահմանի մոտ անսպասելի հիվանդացավ ու վախճանվեց: Մինչդեռ դոկտորականում մեծ թվով այլ աղբյուրների տեղեկությունների համադրմամբ եկել ենք այն եզրակացության, որ սուլթանը չէր կարող մասնակցել արշավին. նա հաստատապես մահացել է Դամասկոսում՝ իր մահճում, իսկ արշավողը՝ Հալեպում տեղակայված իր զորամասերից մեկի հրամանատարն էր, որն ընդհատել է արշավանքը հենց այն պատճառով, որ ստացել է Սալահ ալ-Դինի մահվան լուրը:

գ/ Թե՛ թեկնածուական և թե՛ դոկտորական ատենախոսությունների մեջ օգտագործված է նամակագրությունը Հռոմի պապերի ու Կիլիկիայի աշխարհիկ և հոգևոր ղեկավարների միջև: Սակայն թեկնածուականում ուշադրություն է դարձված դրա միայն մեկ տեսանկյան վրա, այն է՝ հայ ղեկավարների ձգտումը Հռոմի պապի միջոցով պայմաններ ստեղծել օրինական ժառանգ Ռայմոնդ-Ռուբենին Անտիոքի գահին բազմեցնելու համար։ Դոկտորականում առկա բոլոր նամակների ընդգրկումով ու համակողմանի քննությամբ բացահայտվել են սույն նամակագրության բազմաթիվ այլ շերտեր, որոնք մատնացույց են անում Հռոմի պապերի քաղաքականությունն Արևելյան Միջերկրականի երկրներում, մասնավորապես Կիլիկյան Հայաստանին վերապահված դերը (այդ թվում հայերի միջոցով Երուսաղեմի ազատագրումը և այլն)։ Դրանցով միաժամանակ նոր փաստեր են ի հայտ գալիս Հայոց թագավորի ու կաթողիկոսի դիվանագիտական ջանքերի մասին՝ կաթոլիկ եկեղեցու քաղաքականությունը հայանպաստ հունի մեջ դնելու ուղղությամբ (օրինակ` ցույց տալով, որ առանց Անտիոքի հարցի լուծման հայերի մասնակցությունը Պաղեստինի համար պայքարին իրատեսական չէ, կամ որ հայերի` Հռոմին հարելը շատ ավելին է, քան միայն Հայոց թագավորության աջակցությունը` դրանով Հռոմը ձեռք է բերելու ամբողջ Մերձավոր Արևելքի հայության աջակցությունը և այլն):

դ/ Կիլիկյան Հայաստանի և Հալեպի Այյուբյանների միջև 1203-1206 թվականների պատերազմի դադարեցման և հաշտության պայմանագրի ստորագրման պատճառների վերաբերյալ ևս էական տարբերություն կա թեկնածուականի և դոկտորականի միջև: Հարցն այն է, որ հիշյալ պատերազմում, արձանագրելով տպավորիչ ռազմական հաղթանակներ, Լևոն Ա․ թագավորն անսպասելիորեն ստորագրում է իր համար բավական համեստ պայմաններով մի համաձայնագիր: Դրա համակողմանի բացատրությունը թեկնածուականում չի տրվում, մինչդեռ դոկտորականում, հավելյալ աղբյուրների ներգրավումով հստակ կերպով ցույց է տրվում, որ Լևոն թագավորի «զիջողականությունը» բացատրվում է հարևան մյուս պետությունների կողմից Կիլիկիան լիակատար շրջափակման ենթարկելու վտանգի հետ, որի մասին վկայում են նորահայտ աղբյուրները:

ե/ Թեկնածուականում անդրադառնալով 1216 թվականին հայերի կողմից Անտիոքի գրավման և դրան անմիջականորեն հաջորդող դեպքերին` հիշատակվում է Եգիպտոսի Այյուբյան սուլթան ալ-Մալիք ալ-Ադիլի միջամտության մասին, սակայն միայն դոկտորականում է, որ նոր աղբյուրների ընդգրկմամբ բացահայտվում է Լևոն Մեծագործի վարած դիվանանագիտության մի հսկա շերտ, որի ընդամենը մի դրվագն է կազմում ալ-Ադիլի միջնորդությունը: Դոկտորականում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրված Հալեպի Այյուբյան սուլթան ալ-Մալիք ալ-Զահիրին Լևոն թագավորի ուղարկած նամակը, որը բացառիկ մի փաստաթուղթ է և կարելի է համարել Կիլիկյան Հայաստանի դիվանագիտության կարևորագույն նվաճումներից մեկը:

զ/ Վերջապես, թերևս ամենակարևոր և ակնառու տարբերությունը թեկնածուականից կարելի է համարել հետևյալը: Եթե թեկնածուականում որպես Կիլիկյան Հայաստանի և Հալեպի Այյուբյանների ռազմաքաղաքական համագործակցության օրինակ հիշատակվում է միայն 1226 թվականի դրվագը, ապա դոկտորականում, հիմնվելով հայկական, ասորական, արաբական և պարսկական աղբյուրների լայն հենքի վրա, ավելացված են այդ գործակցության նոր հանգրվաններ, մասնավորապես 1219 և 1230 թթ. վերաբերող, որոնց արդյունքում ուրվագծվել է 14-ամյա մի ամբողջ շրջան (1216-1230 թթ.), որն անվանել ենք համագործակցության պատմափուլ: Ընդ որում, այդ պատմափուլի վավերականությունը հաստատվում է նաև կողմնակի փաստերով և երկու պետությունների այդ մեկուկես տասնամյակում ունեցած կենսական շահերով:

Այս շարքը կարելի է շարունակել, բայց կարծում եմ նշված վեց կետերը լիուլի բավական են պատմաբանին ապացուցելու, որ այդ լրացումները բոլորովին էլ միայն «տեղեկատվական-նկարագրական» բնույթի չեն, ինչպես մեզ փորձում է ապացուցել ընդդիմախոսը, այլ շատ էական նշանակություն ունեն, իսկ երբեմն էլ արմատապես փոխում են թեկնածուականում առկա մոտեցումներն ու եզրահանգումները: Տվյալ դիտողության մեջ կա մի արտահայտություն, որն ուղղակի զավեշտի ժանրից է․ «քաղված են, որպես կանոն՝ ավելի հաճախ, արաբական աղբյուրներից»: Փաստորեն պարզվում է, որ արաբական աղբյուրները հայ-արաբական հարաբերությունների ուսումնասիրման համար այնքան էլ կարևոր չեն, արդյո՞ք արաբական աղբյուրները չօգտագործելը խոցելի չէր դարձնի շարադրանքը: Ճիշտ հակառակը, եթե խոսքն այնպիսի իրադարձությունների մասին է, որոնց մասին հայկական, ասորական կամ լատին աղբյուրները լռում են կամ չկան, իսկ արաբականներն առատ տեղեկություններ են հաղորդում, և որոնց հիման վրա է շարադրվել ատենախոսության մի մասը, ապա դա միայն ու միայն դրական երևույթ կարելի է համարել: Հետաքրքիր է, որ այն ինչ դոկտորական ատենախոսության պաշտպանության ժամանակ պաշտոնական ընդդիմախոսները և կարծիք ներկայացրած միջազգային ճանաչում ունեցող գիտնականները համարել են ատենախոսության մեծ արժանիքը` ԲՈՀ-ի ներկայացրած եզրակացությունում համարվել է թերություն:

  • Կապված թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների կրկնվող հատվածների հետ նշեմ հետևյալը: Մեծ բծախնդրությամբ և նախանձախնդրությամբ կազմված այս ցուցակը հիմնված է ակնհայտ կեղծիքի վրա: Բանն այն է, որ ընդդիմախոսը թեկուզ մեկ տողի, 1-2 նախադասության կամ մեկ պարբերության կրկնությունն իսկ համարել է ամբողջ էջի կրկնություն (Oրինակ 61-րդ էջի վրա 8 տող, 65-րդ էջի վրա 2 տող, 79-րդ էջի վրա 7 տող, 89-րդ էջի վրա 4 տող, 99-րդ էջի վրա 1 տող, 102-րդ էջի վրա 2 տող, 108-րդ էջի վրա 4 տող, 118-րդ էջի վրա 4 տող, 131-րդ էջի վրա 1,5 տող, 132-րդ էջի վրա 2 տող, 136-րդ էջի վրա 1 տող, 171-րդ էջի վրա 2 տող և այլն): Դրանով այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե ատենախոսության մեծ քանակությամբ էջեր (ԲՈՀ-ի եզրակացության մեջ նշվում է «առնվազն 50 էջ») նույնությամբ կրկնում են թեկնածուականը, մինչդեռ հենց իրենց նշած էջերի հանրագումարը կազմեց ընդամենը 39 էջ, որը դոկտորական ատենախոսության (245 էջ) ընդամենը 15,9 տոկոսն է կազմում: Թեև այդ չափով թեկնածուականի ներառումը սովորաբար ընդունելի է համարվում դոկտորական ատենախոսությունների համար, բայց և այնպես, հարգելով ԲՈՀ-ի ներկայացրած կարծիքը, էլ ավելի կրճատեցինք հիշյալ մասերը` հղումներ տալով գրքին: Այդ ձևով կրճատվել է շուրջ 13 էջ և նույն ծավալով լրացումներ են կատարվել հատկապես Երկրորդ գլխի 5-րդ ենթագլխում, Երրորդ գլխի 4-րդ ենթագլխում և Հավելվածում: Արդյունքում՝ ատենախոսության նոր տարբերակում կրկնությունները նվազեցին՝ կազմելով 26 էջ, որն ատենախոսության ընդհանուր ծավալի ընդամենը 10,6 տոկոսն է կազմում: Մեզ համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում կրճատել նաև այդ 26 էջը, սակայն դրանք հանելու կամ զանց առնելու դեպքում կխախտվի պատճառահետևանքային կապը: Օրինակ, Զանգիների պետության վիճակը Նուր ալ-Դինի մահից հետո, խաչակիրների միացյալ արշավանքը Հարիմ ամրոցին տիրելու համար, թուրքմենների արշավանքը Ռոստոմ ցեղապետի գլխավորությամբ, Բոհեմունդ III-ի անհաջող փորձը Լևոն Բ-ին ձերբակալելու, Ռայմոնդ-Ռուբենի փորձը տիրելու Կիլիկիայի գահին, Զաբելի և Ֆիլիպի ամուսնությունը, վերջինիս գահընկեց արվելն ու բանտարկվելը և այլն: Այլ կերպ ասած, սրանք այնպիսի իրադարձություններ են, որոնք ատենախոսության բուն նյութի տեսանկյունից ունեն ածանցյալ նշանակություն, բայց  դրանք հանելը կհանգեցնի շարադրանքի տրամաբանության խաթարմանը:
  • Առաջին գլխի վերաբերյալ դիտողությունների համար նշենք հետևյալը: Խոսելով առաջին գլխի 2-րդ ու 3-րդ ենթագլուխների մասին՝ ընդդիմախոսն ինքնավստահ տոնով կատարում է պատասխանատու հայտարարություն` այն բացարձակապես ոչնչով չհիմնավորելով: Ըստ նրա` ենթավերնագրերի անվանումներն արդեն բավական են պնդելու համար, որ դրանք գիտական արժեք չեն ներկայացնում: Իսկապես որ հանճարեղ տրամաբանություն: Հընթացս գործածության մեջ է դրվում պատմագիտության մեջ չլսված մի հասկացություն` «մերձավորարևելյան պատմագիտական միտք», որի «գոյության» մասին առաջին անգամ նշվում է այս ընդդիմախոսության մեջ։ Սա արդեն բավական է համոզվելու համար, որ ընդդիմախոսը հեռավոր կապ ունի պատմագիտության հետ:
  • ԲՈՀ-ի ներկայացրած եզրակացության մեջ որևէ տրամաբանության կամ մեթոդաբանության չի ենթարկվում «Իբն Լևոն» հասկացության վերաբերյալ մեր կատարած հետազոտության և եզրակացության վերաբերյալ քննադատությունը: Այս հատվածը կարդալիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմախոսը ոչ միայն հեռավոր պատկերացում անգամ չունի արաբ պատմագրության մեջ եղած հիշատակումներին խնդրո առարկա հարցերի վերաբերյալ, այլև հենց ատենախոսության մեջ, բերված բազմաթիվ վկայությունները կամայականորեն փոխելով, վերադասավորելով, ինչ-ինչ դրվագներ անտեսելով, իսկ ուրիշները պարզապես հորինելով՝ «կաշվից դուրս» է գալիս միայն թե հակաճառի մեր կարծիքով բավականաչափ համոզիչ ձևով հիմնավորված իրողությանը: Միթե կարելի է «Իբն Լևոնի» վերաբերյալ արաբ մատենագիրների տասնյակ և հարյուրավոր հիշատակումները մի կողմ նետել, և Վահրամ Րաբունու մի երկտողը հիմք ընդունելով, ստեղծել մի մտացածին ու բացարձակապես չհիմնավորված տեսություն, միայն թե այն տարբերվի ատենախոսության մեջ եղածից: Սա նաև սխալ է որպես մեթոդաբանություն: Արաբ պատմագրությանը բնորոշ երևույթն առաջին հերթին պետք է բացատրվի այն համատեքստի մեջ, որտեղ այն ձևավորվել է, իսկ այլ պատմագրության ներկայացուցչի հաղորդումը կարող է ընդամենը հավելյալ մի ապացույց հանդիսանալ: Այսպես` ըստ ընդդիմախոսի` «Իբն Լևոն» ասելով, նկատի են ունեցել պարզապես Լևոնի որդի Թորոսին: Նախ, եթե ամենն այդքան պարզ լիներ, ապա նախորդ սերնդի հայ արաբագետներն ու հատկապես` կիլիկիագետները վաղուց արդեն հարցին լուծում տված կլինեին և այսօր որևէ հետազոտության կարիք չէր զգացվի: Այդ դեպքում հետաքրքիր է, թե ընդդիմախոսն ինչպես կառաջարկի վարվել XIII դարի պատմիչ Իբն ալ-Դավադարիի վկայության հետ, որն, անդրադառնալով Մլեհի և Նուր ալ-Դինի դաշինքին, գործածում է «Բայթ Լաուն», այն է` «Տունն Լևոնի» հասկացությունը, որը հանդիպում ենք Կիլիկիայի մասին պատմող գլխի վերնագրում, «Հիշենք [թե ինչպես] Լևոնի տունը (զարմը) դարձավ Սսի տերը (կամ Սսի վրա տիրապետող դարձավ)»: Կամ ինչպես վարվել այն բազմաթիվ վկայությունների հետ, որոնցում Մլեհը, Ռուբեն Գ-ը, Լևոն Մեծագործն անվանվում են Իբն Լևոն: Ըստ ընդդիմախոսի տրամաբանության` այս բոլոր դեպքերում պատմիչները նկատի ունեն Թորոսին: Բայց ինչպես կարող է, թեկուզ տեսականորեն, Թորոսը նկատի առնվել, եթե խոսքն օրինակ 1180, 1190, 1203 կամ 1216 թվականների մասին է, երբ Թորոս Բ-ը վաղուց արդեն հեռացել էր այս աշխարհից: «Թորոսակենտրոն» այդ տեսության սնանկությունը փաստող բազմաթիվ վկայությունների շարքում մեջբերենք թեկուզ այս մեկը: XIII դարի մի այլ մատենագիր Աբու Շաման իր երկում Կիլիկիայի թագավորին հիշում է «Լաֆուն իբն Իստիֆանա Իբն Լաուն» բառակապակցությամբ, այլ կերպ ասած` «Լևոնը՝ Ստեփանեի որդին Լևոնյան տոհմից»: Ինչպես գիտենք Լևոնի հայրանունն իսկապես Ստեփանե էր և պատմիչը ճշգրիտ նշում է թե՛ անունը, թե՛ հայրանունը և թե՛ տոհմանունը: Հատկանշական է նաև, որ Լևոնի ոչ այնքան նշանավոր հոր՝ Ստեփանեի անվան ճշգրիտ հիշատակումը կասկածի տեղ չի թողնում, թե «Իբն Լաուն» կամ «Իբն Լևոն» արտահայտությունը հայրանուն չէ, այլ՝ տոհմանուն։ Այն որևէ կապ չունի Թորոսի հետ: Վերադառնալով Վահրամ Րաբունու ոտանավորի մեջ «Թորոսի երկիր» արտահայտության գործածությանը` նշենք, որ այն ընդամենը ցույց է տալիս, որ Թորոս Բ-ը վերականգնեց իշխանապետությունը, հաղթանակներ տարավ և միավորեց ամբողջ Կիլիկիան, որի համար այն կոչվեց «Թորոսի երկիր»: Բայց Րաբունու այդ երկտողից որևէ ձևով հնարավոր չէ մակաբերել, որ հետագայում ևս, այսինքն` Թորոսի մահից հետո էլ, երկիրը շարունակեց այդպես կոչվել: Այսինքն` տվյալ պահին տիրող իշխանապետի կամ թագավորի անունով երկիրը կոչելը տարածված երևույթ էր` Թորոսի օրոք` Թորոսի երկիր, Ռուբենի օրոք` Ռուբենի երկիր, կամ Լևոնի օրոք` Լևոնի երկիր: Մինչդեռ արաբ մատենագիրները Կիլիկիան ընդհուպ մինչև XIII դարի 20-ական թվականները շարունակ կոչում էին «Բիլադ Իբն Լևոն»` «Իբն Լևոնի երկիր», այսինքն` Վահրամ Րաբունուց վերոհիշյալ մեջբերումը բացարձակապես չի բացատրում ո՛չ «Իբն Լևոն», ո՛չ էլ «Իբն Լևոնի երկիր» արտահայտությունները: Ընդդիմախոսը բոլորովին զանց է առել ոչ միայն արաբ պատմիչների բազմաթիվ վկայությունները, այլև դրանք անուղղակիորեն հաստատող այլ (օրինակ բյուզանդական) աղբյուրների տեղեկությունները: Նաև մի կողմ են նետված մեր կողմից բերված պատմաաշխարհագրական, վարչական ու ժողովրդագրական հիմնավորումները, թե ինչու արաբ մատենագիրները հենց Լևոն Ա իշխանին համարեցին տոհմի հիմնադիր: Վերջապես նշենք մի շատ կարևոր փաստ, մեր ուսումնասիրած տասնյակ արաբական պատմական երկերում ընդհանրապես բացակայում է իշխան Թորոս Բ-ի (1145-1169) անունը:
  • Կապված դոկտորական ատենախոսության վերջին գլուխը թեմայից դուրս հայտարարելուն: Անշուշտ, 1230-1258 թվականների ընթացքում Կիլիկյան Հայաստան -Այյուբյաններ հարաբերություններում չեն արձանագրվում ակտիվ փոխադարձ ներխուժումներ, ռազմական գործողություններ ինչպես օրինակ 1180-1206 թվականներին, դիվանագիտական բնույթի նամակագրություն ինչպես 1208-1216 թթ. կամ համագործակցություն, ինչպես 1216-1230 թվականներին, բայց ակնհայտ է, որ պետությունների հարաբերությունները պետք է ուսումնասիրել իրենց ամբողջության մեջ, մանավանդ, որ հաճախ ոչ ուղղակի, միջնորդավորված հարաբերությունները, կամ տարածաշրջանային մեծ փոփոխություններին երկու պետությունների զուգահեռ արձագանքն ու մասնակցությունը բախտորոշ նշանակություն է ունենում թե՛ նրանց հարաբերությունների և թե՛ հետագա ճակատագրի վրա: Ուստի նշված պատմաշրջանը բոլորովին ավելորդ չէ և պարզապես չէր կարող չընդգրկվել ատենախոսության մեջ: Էլ ավելի տարօրինակ են հնչում ընդդիմախոսի դատողությունները 1258-1260 թվականների դեպքերի մասին, երբ հայկական բանակը, Հեթում Ա-ի գլխավորությամբ միանալով մոնղոլներին, ակտիվ մասնակցություն ունեցավ Հալեպի ու Դամասկոսի գրավմանը և Ասորիքի Այյուբյան սուլթանության կործանմանը: Ավելին, հենց այդ իրադարձությունների հետևանքով Կիլիկյան Հայաստանը ձեռք բերեց բազմաթիվ բնակավայրեր՝ քաղաքներ ու բերդեր՝ հասնելով ամենաընդարձակ չափերին իր շուրջ 300-ամյա պատմության ընթացքում: Եթե հետևենք ընդդիմախոսի տրամաբանությանը, ապա XII-XIII դարերում Հյուսիսային Հայաստանի ազատագրումը և Զաքարյան Հայաստանի պատմությունը չարժե նույնիսկ ուսումնասիրել, քանի որ այն ոչ մի կապ չունի հայերի հետ, դա Վրացական թագավորության պատմությունն է, նրա հարաբերություններն են հարևան մուսուլման ամիրությունների հետ և, որպես այդպիսին, չպետք է ուսումնասիրվեն, իսկ հայկական զինուժը, ենթարկվելով Վրացական թագավորությանը, ընդամենը մաս էր կազմում վրացական բանակին: Առավել ցցուն է նորագույն շրջանից այս օրինակը. իմաստ չունի ուսումնասիրել 1944-1989 թվականների Լեհաստան-Հունգարիա կամ Ռումինիա-Բուլղարիա հարաբերությունները, քանի որ այդ բոլոր երկրները չունեին լիակատար ինքնուրույնություն, գտնվում էին ԽՍՀՄ գերիշխանության ներքո, կամ նրա կրտսեր դաշնակիցներն էին: Առավել ևս իմաստ չունի ուսումնասիրել հայերի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին և այլն:
  • ԲՈՀ-ի ներկայացրած եզրակացության այն կետի վերաբերյալ, որ իբրև թե հեղինակը ծավալի խնդիր ունի նշենք հետևյալը: Ատենախոսության վերջին գլուխը բացարձակապես շեղված չէ բուն թեմայից, ընդհակառակը, այն ատենախոսության նախորդ գլուխների օրգանական շարունակությունն է կազմում: Այդ գլխի բացակայությունը մեծապես պակասավոր կդարձներ Կիլիկյան Հայաստանի և Այյուբյան պետությունների միջև փոխհարաբերությունների ուսումնասիրությունը, որն ատենախոսության հիմնական խնդիրն է: Ինչ վերաբերում է ծավալին, ապա այն կազմում է 245 էջ, որը պահանջվող չափի միջին ցուցանիշն է և լիովին համապատասխանում է դոկտորական ատենախոսության համար պահանջվող ծավալին:
  • Միայն զարմանալ կարելի է, թե ինչ աստիճանի հավակնոտ ու արհամարհական տոնով է ընդդիմախոսն անդրադառնում ատենախոսության Հավելվածին` կրկին իր արտահայտությունները որևէ ձևով չհիմնավորելով: Նախ, ինչ ասել է «էպոսի ժանրի պոետիկայից բխող հատկանիշները» անտեսելը, չկա այդ պնդումը հաստատող որևէ փաստ: «Հենվում է ոչ մասնագիտական կարծիքի վրա»՝ նույնպես մերկապարանոց ու անապացույց մեղադրանք: Հիմա գանք բուն քննադատությանը: Ընդդիմախոսը հայտնագործություն արածի պես հայտնում է, քանի որ «Մելիք» բառը արաբերեն նշանակում է թագավոր, հետևաբար էպոսում առկա արաբ տիրակալը հենց այդպես էլ պիտի կոչվեր: Այն, որ «Մելիք» բառն արաբերեն նշանակում է թագավոր, բոլորս գիտենք դեռ աշակերտական նստարանից: Խնդիրը բոլորովին այլ է: Հայաստանին տիրած կամ մեր երկրի հետ առնչություն ունեցած արաբ կամ մուսուլման նվաճողների պաշտոնը բոլորովին այլ անվանում է ունեցել. դեռ VII դարից այն է` արաբական արշավանքների շրջանից, նրանք կոչվել են խալիֆաներ, այն է Մուհամմադ մարգարեին փոխարինողներ (փոխանորդներ, հետնորդներ): Այլ դեպքերում Հայաստանի կամ Կիլիկիայի հետ առնչված տիրակալները կոչվել են սուլթաններ (սելջուկյան դարաշրջան), ամիրներ (իշխաններ) կամ աթաբեկներ (խնամակալ բառի սելջուկյան տարբերակը): Եթե քննենք Եգիպտոսին ու Ասորիքին X-XVI դարերում հաջորդաբար տիրապետած հարստությունները՝ Ֆաթիմյաններ, Այյուբյաններ, մամլուքներ, ապա սրանցից առաջինները կոչվում էին խալիֆաներ (քանի որ համարում էին, որ սերում են Մուհամմադի դուստր Ֆաթիմայից), իսկ հաջորդ երկուսը՝ այսինքն Այյուբյաններն ու մամլուքները՝ սուլթաններ: Ինչպես տեսնում ենք, մինչև այս պահը դեռ «Մալիք» կամ «Մելիք» բառին չհանդիպեցինք: Ընդհանրապես միջնադարում «Մալիք» բառը բազմիմաստ էր և նրա իմաստներից ընդամենը մեկն էր «Թագավոր»: Այն կարող էր նշանակել նաև «Տեր», «Առաջնորդ», «Տիրակալ», «Ղեկավար» և այլն: Եվ միայն XIX դարում է, որ այդ բառը ստացավ անգլերեն King կամ ֆրանսերեն Roi բառերի ճշգրիտ համարժեքի իմաստ (տե՛ս Իսլամի հանրագիտարան, CD-ROM EI Edition, A.Ayalon, Malik (VI:261a)): Միջնադարում արաբները «Մալիք»-ը որպես պաշտոնի անվանում ավելի շատ օգտագործում էին քրիստոնյա պետությունների դեպքում և շատ հազվադեպ՝ մուսուլմանների: Օրինակ Բյուզանդիայի կայսրին, նաև Կիլիկյան Հայաստանի թագավորին հաճախ հիշատակում են Մալիք բառով: Հետևաբար պնդել, որ «բա էլ ուրիշ ինչպես պիտի կոչեին եթե ոչ Մելիք»՝ ոչ մասնագիտական և բանից անտեղյակ մարդու կարծիք է: Ժամանակի հայ պատմիչները ևս (Սմբատ Սպարապետ, Կիրակոս Գանձակեցի), խոսելով Այյուբյանների մասին, հստակ գիտակցում էին, որ դրանք պաշտոնով սուլթաններ են, իսկ Մելիք բառը գործածում էին որպես անվան մաս, ինչպես օրինակ Մելեք Տահըր (ալ-Մալիք ալ-Զահիր) և այլն: Ատենախոսության մեջ հետևյալ միտքն է զարգացվում: Այյուբյանները (թե՛ Կահիրեի, թե՛ Դամասկոսի, թե՛ Հալեպի և թե՛ Մոսուլի) բոլորն էլ սուլթաններ էին, նրանց պաշտոնն այդպես էր կոչվում, բայց նրանք ունեին պատվանուններ կամ վերադիր անուններ, որոնք սկսվում էին Մալիք բառով: Օրինակ ալ-Մալիք ալ-Ադիլ (Արդար Թագավոր), ալ-Մալիք ալ-Քամիլ (Կատարյալ Թագավոր), ալ-Մալիք ալ-Զահիր (Պայծառ Թագավոր) և այլն: Նույնպիսի պատվանուն ուներ նաև 1207 թվականին Վանա լճի ավազանը նվաճող ալ-Մալիք ալ-Աուհադը (Անգերազանցելի կամ Եզակի Թագավոր): Սալահ ալ-Դինը ևս ուներ պատվանուն` ալ-Մալիք ալ-Նասիր (Հաղթական Թագավոր), որը սակայն միակն էր, որ քիչ կիրառելի էր: Սակայն ուշ շրջանի (մամլուքյան պատմագրություն) մատենագիրները Սալահ ալ-Դինին ևս հիշատակում են իր պատվանունով՝ ալ-Մալիք ալ-Նասիր: Ինչ վերաբերում է VIII-XI դարերի կողքին XII-XIII դարերի վերարժևորմանը և այդ դարերի կարևորմանը էպոսի որոշակի շերտերի ձևավորման գործում, ինչպես նաև Տարոն-Տուրուբերանին գրեթե համահավասար չափով Վասպուրականին տրված դերին էպոսի ձևավորման մեջ՝ ապա այդ ամենը ոչ թե թյուրիմացության, կամ ոչ մասնագիտական մոտեցման արդյունք է, այլ հիմնված է պատմաբանասիրական ուսումնասիրությունների վրա (տե՛ս Սահակյան Ա., «Սասնա Ծռերի» պատումների քննական համեմատություն, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1975, էջ 31-32, Համբարձումյան Հ., «Սասնա Ծռերի» պատումների տիպաբանական խմբերն ու դրանց հատկանիշները, թեկնածուական ատենախոսություն, Երևան, 2008, էջ 10, Թուրշյան Հ., Հետսելջուկյան դարաշրջանի իրադարձությունները և «Սասունցի Դավիթ» էպոսը, Երևան, 2013 և այլն):
  • Կապված ԲՈՀ-ի ներկայացրած եզրակացության մեջ նշված 50+50+30 թվաբանական գործողությանը, ապա սույն հաստատմանը կատակով վերաբերվելու դեպքում կարող ենք այն կոչել զվարճալի թվաբանություն, իսկ լուրջ արտահայտվելու դեպքում՝ բացարձակ կեղծիք: Ինչպես արդեն վերևում տեսանք թեկնածուականի հետ կրկնությունները կազմում են ոչ թե առնվազն 50, այլ ընդամենը 39 (հիմա արդեն 26) էջ, որն ատենախոսության ընդհանուր շարադրանքի ընդամենը մեկ տասներորդն է: Ի վերջո, եթե նույնիսկ համարենք, որ 50 էջ վերցված է թեկնածուականից, որին սկզբից ավելացվել է 30 էջ, իսկ վերջից 50 էջ, ապա այս երեք թվերի գումարը կկազմի 130 էջ, մինչդեռ ատենախոսությունն ունի 245 էջ, այդ դեպքում ուր կորան մնացած 115 էջերը:
  • Կապված կրկնվող թեմաներով հոդվածների մասին: Հետաքրքիր է ընդդիմախոսի կողմից «առնվազն» բառի գործածումը: Հրապարակված հոդվածների մեջ, բացի արդեն նշվածներից, չկան նույնիսկ հեռավոր ձևով իրար կրկնող հոդվածներ, ուստի այդ «առնվազն» բառի խցկումը միայն մի նպատակ ունի` տպավորություն գործել: Ինչ վերաբերում է նշված հոդվածներին, ապա ընդունում ենք, որ 2014 թ. «Բանբեր Մատենադարանի» և նույն  թվականի «Բանբեր Հայագիտության» N 2-3 համարում լույս տեսած հոդվածները վերաբերում են նույն թեմային, բայց դրանց հրատարակությունը բացատրվում է նրանով, որ մեկը միջազգային գիտաժողովում կարդացված զեկուցում է, մյուսը դրա հոդվածային տարբերակն է: Ինչ վերաբերում է հոդվածների մյուս նմանություններին, ապա չենք ժխտում նաև, որ «Ռեվյու»-ում ֆրանսերենով հրատարակված հոդվածը 2016 թ. «Էջմիածնում» հրատարակված հայերեն հոդվածի թարգմանությունն է, փոքր տարբերություններով: Անկեղծ ասած ունեցել ենք այն համոզումը, որ տարբեր երկրներում, տարբեր լեզուներով և տարբեր վերնագրերով հրատարակված հոդվածները, նույնիսկ եթե նույն թեմային են վերաբերում, համարվում են առանձին միավորներ: Բոլորովին չենք ընդունում նաև 2016 թ. Գիտական ժողովածուում հրատարակվածը ևս սրանց միացնելը: Ճիշտ է, այդ հոդվածը վերաբերում է նույն թեմային, բայց բավական է համեմատել դրանց ծավալները` (21 էջ և 33 էջ) հասկանալու համար, որ սրանք նույնը չեն և առավել ևս մեծագույն ցանկության դեպքում անգամ չեն կարող «բառացիորեն կրկնվող» համարվել, ինչպես նշված է ԲՈՀ-ի ներկայացրած եզրակացության մեջ: Վերջապես տարօրինակ է, որ ատենախոսության հեղինակի կողմից իր իսկ հոդվածի ներառումն ատենախոսության մեջ ևս նշված է որպես թերություն: Այնուամենայնիվ, ընդունելով դիտողությունը, հրատարակել ենք երկու նոր հոդված, որոնք ո՛չ միմյանց են կրկնում, ո՛չ էլ նախորդ հոդվածները և վերաբերում են դոկտորական ատենախոսության մեջ քննված երկու հանգուցային հարցերի («Հայոց Կաթողիկոսության դիվանագիտական ձեռնարկումները XII դարի 80-ական թվականների կեսերին» և «Անտիոքի առումը Լևոն արքայի կողմից  (1216 թ.). արաբական աղբյուրների վկայությունները», Կանթեղ, 2017, N 2-3, էջ 125-132, էջ 133-143):
  • Նշված դիտողություններին պատասխանելուց հետո կցանկանայինք ավելացնել հետևյալը: Մեր ատենախոսությունն ամենայն բծախնդրությամբ ու մանրակրկիտությամբ քննելուց հետո, շուրջ 6 էջ զբաղեցնող դիտողությունների մեջ այդպես էլ չհանդիպեցինք գեթ մեկ դիտողություն, որ վերաբերեր ատենախոսության բուն թեմային, այն է՝ Կիլիկիայի հայկական պետության ու Այյուբյան պետությունների փոխհարաբերութ­յուններին, այդ փոխհարաբերությունների պատմության պարբերացմանը, Կիլիկյան Հայաստանի և Այյուբյան պետությունների միջև ռազմաքաղաքական ու դիվանագիտական հարաբերությունների որևէ դրվագի լուսաբանմանը կամ մեկնաբանությանը, թեմայի վերաբերյալ առկա բազմալեզու աղբյուրներին ու մասնագիտական գրականությանը և այլն: Անշուշտ, ներկա դոկտորական ատենախոսությունը, ինչպես և ցանկացած աշխատանք կարող է ունենալ իր թերությունները, բայց ներկայացված կարծիքի մեջ չկա գեթ մեկ պատմագիտական կամ աղբյուրագիտական բնույթի դիտողություն: Սա ցույց է տալիս, որ ատենախոսության ընդդիմախոսը չի կատարել կամ էլ ի վիճակի չի եղել կատարելու ատենախոսության մասնագիտական քննություն: Իրականում, կարծում ենք, դուք էլ համոզվեցիք՝ արված գրեթե բոլոր դիտողությունները պատմագիտության հետ ընդհանուր բան չունեին, ճնշող մեծամասնությամբ տեխնիկական բնույթի էին՝ այն էլ հաճախ ոչ ճշգրիտ։
Տպել
1854 դիտում

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան