×


Անետ Աղաբեկյանի ու Էդգար Հայրապետյանի քավերը YouTube-ում ռեկորդային դիտումներ է գրանցում

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում համացանցում լայն տարածում է գտել երգչուհի Անետ Աղաբեկյանի կատարմամբ հայտնի երգիչ Արմենչիկի «Սերս քո անունով» երգի քավեր տարբերակը։ Հունիսի 6-ին երգչուհու յութուբյան ալիքում տեղադրված երգն արդեն իսկ գրանցել է մեկ միլիոնից ավելի դիտում՝ օրական ունենալով 120 հազարից ավելի մուտք։ Երգը հիթ է դարձել ոչ միայն համացանցային օգտատերերի, այլ նաեւ հանրության շրջանում․ շատ ավտոմեքենաներից երգի հնչելը դրա վառ ապացույցն է։



Արմենչիկի «Սերս քո անունով» երգի քավեր տարբերակն Անետ Աղաբեկյանի կատարմամբ ձայնագրելու մտահղացումը դաշնակահար, ստեղնաշարային գործիքների վարպետ Էդգար Հայրապետյանինն է։

«Վաղուց էի Անետին առաջարկել, որ այս երգի քավեր տարբերակը ձայնագրենք, բայց ժամանակի սղության պատճառով անընդհատ հետաձգվում էր»,- նշել է Էդգար Հայրապետյանը։

Էդգար Հայրապետյանը


Անետ Աղաբեկյանը ակտիվ ու բուռն գործունեություն է ծավալում հայկական էստրադայում: Վերջերս «Yans Music Hall»-ում տեղի է ունեցել երգչուհու առաջին մեծ մենահամերգը: Էդգար Հայրապետյանն էլ ղեկավարում էր համերգի երաժշտական խումբը եւ նվագակցում որպես ստեղնաշարային գործիքների կատարող։

Հաջողված մենահամերգից հետո, փաստորեն, Անետի ու Էդգարի վաղուց պլանավորած համագործակցությունը երգի ձայնագրության տեսքով վերջապես իրականություն դարձավ  ու հայկական շոու բիզնեսում գրանցեց ռեկորդային դիտումներ։

Անետ Աղաբեկյանի էջն Ինստագրամում՝ https://www.instagram.com/anetteaghabekyan/

Ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/anetteaghabekyanofficial

Էդգար Հայրապետյանի էջն Ինստագրամում՝ https://www.instagram.com/edgar_eddi/

Ֆեյսբուքում՝  https://www.facebook.com/edgar.hayrapetyan.127




Լիլիթ Մակարյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին