Մաքուր էներգիա` երեխաների համար
Իջևանի «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամը «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում կունենա արևային էներգիայի ստացման «կանաչ» աղբյուրներ։ Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
«ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի տարածքում արդեն սկսվել են 500լ տարողունակությամբ թվով 14 արևային ջրատաքացուցչի տեղադրման աշխատանքները։
Այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման արդյունքում Իջևանում գործող ՍՈՍ մանկական գյուղը ոչ միայն 100%-ով կկրճատի ջրի տաքացման համար իրականացվող ծախսերը, այլև էականորեն կնվազեցնի շրջակա միջավայր ածխաթթու գազերի արտանետումը։
Ծրագիրն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի և Հայաստան համահայկական հիմնադրամի համագործակցության արդյունքում թողարկվող «VISA Բարերար» քարտերով կուտակված միջոցներով։
Արևային ջրատաքացուցիչների համակարգի տեղադրման աշխատանքների ավարտից հետո կսկսվի ֆոտովոլտային կայանի կառուցումը։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը «VISA Բարերար» քարտերից ստացված եկամտի մի մասը փոխանցում է Հայաստան համահայկական հիմնադրամ. կուտակված ֆինանսական միջոցներով պարբերաբար իրականացվում են բարեգործական խոշոր ծրագրեր։
Մեկնաբանել