Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նյու Յորքում մեկնարկում Է Նորաձեւության շաբաթը

Նյու Յորքում մեկնարկում Է Նորաձեւության շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 4-ին բացվում Է Նյու Յորքի Նորաձեւության շաբաթը, որը հագուստի դիզայնի ինդուստրիայի բնագավառում առաջինն Է չորս գլխավոր իրադարձությունների շարքում: Միջոցառման կայքում զետեղված տեղեկատության համաձայն՝ 2020-ի գարուն-ամառ սեզոնի հավաքածուների ցուցադրությունները կտեւեն մինչեւ սեպտեմբերի 11-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չնայած այն բանին, որ պաշտոնապես Նյու Յորքում Նորաձեւության շաբաթը մեկնարկում Է սեպտեմբերի 4-ին, առաջին երկու օրերը կհատկացվեն երիտասարդ դիզայներների եւ դիզայներական դպրոցների ցուցադրություններին, որոնք շահել են Նորաձեւության շաբաթին իրենց գործերը ցուցադրելու հնարավորությունը:

Հիմնական ցուցադրությունները կսկսվեն ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 6-ին: Մի քանի օրվա ընթացքում այցելուներին կներկայացվեն այն դիզայներական տների հագուստի թարմ հավաքածուները, որոնք հիմնել են այնպիսի դիզայներներ, ինչպիսիք են Թոմ Ֆորդը, Ջերեմի Սքոթը, Կարոլինա Էրերան, Թոմի Հիլֆիգերը, Ռալֆ Լորենը, Մարկ Ջեյքոբսը, Մայքլ Քորսը, Հելմուտ Լենգը, Քեյթ Սփեյդը (1962 – 2018), Ռեբեկա Մինքոֆը, Ֆիլիպ Լիմը, Թորի Բերչը: Հանրությանն իրենց նոր հավաքածուները կներկայացնեն Longchamp-ը, Сoach-ը, Staud-ը եւ նորաձեւության այլ տներ: Նյու Յորքից անմիջապես հետո նորաձեւության շաբաթը կանցկացվի Լոնդոնում (սեպտեմբերի 12 – 17), Միլանում (սեպտեմբերի 18 – 23) եւ Փարիզում (սեպտեմբերի 23 – 30), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]