Thursday, 25 04 2024
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան

Քոչարյանը երբեք չի կարող համարվել քաղհալածյալ. նա է այդ զոհերի, բռնությունների մեղավորը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը։ Դատարանը բավարարեց մեղադրող կողմի բողոքը, մերժեց փաստաբանների միջնորդությունները։ Ըստ նրա փաստաբան Հայկ Ալումյանի՝ Ռոբերտ Քոչարյանն ինքնակամ ներկայացել է ԱԱԾ շենքում գտնվող «Երևան- Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի իրեն կալանավորեն։ Փաստաբանները շտապել են հայտարարել, որ սա քաղաքական որոշում է և ոչ իրավական։ «Հարկավոր է այսօր ամեն ինչ հրամցնել հասարակությանը, թե Քոչարյանը կալանավորված է, քվեարկեք թիվ 4-ին»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բացառեց, որ կայացվել է քաղաքական որոշում, քանի որ գործընթացը վաղուց էր սկսված։ Իրավապաշտպանը նշեց, որ այս անգամ որոշումը երկարաժամկետ կլինի, քանի որ ներկայացվել են համապատասխան հիմքեր։ «Քաղբանտարկյալ, քաղհալածյալ Քոչարյանը երբեք չի կարող համարվել, որովհետև մենք գիտենք փաստեր ու փաստացի հանգամանքները, ունենք Փաստահավաք խմբի տեղեկությունները, 0038 հրամանը և այլն, քննության ընթացքը ցույց կտա, և այդ ժամանակ կարող են ավելի վստահ հայտարարել»,- ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքերով՝ մի ամբողջ երկիր Մարտի մեկի օրերին ապրել է այդ ողբերգությունը. «Ժողովուրդը տառապել է ոչ միայն զոհերի հետ կապված, այլև նախորդ գիշերը խաղաղ ցուցարարներ էին ծեծվել, բռնությունների էին ենթարկվել ամենադաժան ձևով, և սա տառապանք է, որ ապրել է ամբողջ ժողովուրդը, որի պատասխանատուն եղել է Ռոբերտ Քոչարյանը, ինչը կասկածից վեր է, քանի որ նա էր երկրի ղեկավարը և նա էր պատասխանատուն այդ ամենի համար։ Նա այս տարիների ընթացքում որևէ ելույթով հանդես չի եկել, որևէ մեղայական խոսք չի ասել, չի զղջացել, և հիմա էլ շարունակում է հրաժարվել իր գլուխը պրծացնելու համար։ Եվ հիմա թող դատարանում խոսի, հանրությունն էլ տեսնի՝ ինչ է մտածում պարոն Քոչարյանը, թող դատարանում հայտարարություններ անի, իմանանք՝ ինչպես է եղել, քանի որ ինքն է եղել այդ օրերի ամենատեղեկացված մարդը։ Եվ եթե կտեսնենք, որ նա անտեղյակ է, թող դատարանը նրան ազատ արձակի։ Մենք գիտենք, որ նա է պատասխանատուն, նա է այդ զոհերի, այդ բռնությունների մեղավորը, և նա պետք է կանգներ և հայտարարեր, որ ինքը պատասխանատու է այդ ամենի համար, բայց նա որևէ բան չի հայտարարել»։

Փաստաբան Նորայր Նորիկյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի կալանավորման հիմքում նրա պաշտպանների քաղաքական հետապնդում տեսնելը, նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում և առհասարակ Մարտի մեկի գործի շրջանակներում մեծագույն թյուրիմացություն է քաղաքական բաղադրիչ ման գալը, այլ խնդիր է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը և նրան սատարող ուժերը՝ Քոչարյանի գլխավորությամբ, ամեն ինչ անելու են նաև քրեական գործի շրջանակներն ամբողջովին քաղաքականացնելու և քաղաքական բաղադրիչ հաղորդելու, բայց մեր հասարակությունն այնքան հասուն պետք է գտնվի, որ չտրվի այդ մեղադրանքներին մի պարզ պատճառաբանությամբ. որևէ մեկը չպետք է մոռանա, թե այս մեղադրանքի հիմքում ինչ է դրված։

«Պետք է պարզապես մարդկանց հիշողությունը թարմացնել հետևյալ հանգամանքներում. 2008-ի նախագահական ընտրություններից հետո հաջորդած իրադարձությունները քաղաքական հաշվեհարդար, քաղաքական հետապնդումներ հազարավոր մարդկանց նկատմամբ հենց այդ ժամանակահատվածում են իրականացվել, որևէ մեկը, այդ թվում՝ Քոչարյանի պաշտպանական թիմը և Քոչարյանը անձամբ, չի կարող հերքել, որ 2008-ի փետրվարի 19-ից հետո հանրապետությունում նախագահական ընտրությունների արդյունքների հետ համաձայն չեղած ժողովրդի նկատմամբ կիրառվել են օրենքով չարտոնված գրեթե բոլոր միջոցները, ԶՈՒ-ն ներգրավել է քաղաքական գործընթացների մեջ, ապօրինի խմբավորումները, որոնք ուղղակիորեն ներթափանցել են ժողովրդի մեջ, և սկսվել է հետապնդումների մի շարք։ Եվ դրա վերջնական արդյունքը եղել է Մարտի մեկը, երբ ուղղակի կրակել են ժողովրդի վրա և նրանցից տասին սպանել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այստեղ քաղաքական հաշվեհարդարի խնդիր չի կարող լինել։

Նորայր Նորիկյանը նշեց, որ նախորդ իշխանությունը տասը տարի այդպես էլ քաղաքական կամք չունեցավ բացահայտելու Մարտի մեկի ամբողջ ոճրագործությունը, և հիմա նոր իշխանությունը քաղաքական կամք է դրսևորում և այդ հանցագործությունը բացահայտելուն ուղղված հստակ գործողություններ է իրականացնում. «Անկախ այդ քրեական գործի հետագա ընթացքից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ գործում ներգրավված են որպես մեղադրյալներ այնպիսի անձինք, ինչպիսիք են նախորդ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, պաշտպանության նախարարի մասնակցությամբ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մասնակցությամբ, հատկապես կարևոր գործերով քննիչի մասնակցությամբ, ակնհայտ է, որ այդ մարդիկ փորձելու են շահարկել, քաղաքական բաղադրիչ ներմուծել այս գործի շրջանակներում։ Մենք պետք է գիտակցենք, որ սա ուղղակի անխուսափելի է լինելու այս գործի շրջանակներում, պարզապես ակնկալիքն այն է, որ վարույթն իրականացնող մարմինը, իրավապահ մյուս մարմինները ամբողջությամբ պատասխանատու կերպով մոտենան այս հարցին և իրենց լիազորություններն իրականացնելիս ամբողջությամբ առաջնորդվեն բացառապես Սահմանադրությամբ, օրենսդրությամբ՝ ապահովելով գործի բազմակողմանի և լրիվ քննությունը, որպեսզի բացահայտվի օբյեկտիվ ճշմարտությունը և միայն ճշմարտությունը»։

Որքանո՞վ է հավանական, որ չի կրկնվի պատմությունը, և նորից Ռոբերտ Քոչարյանին ազատ չեն արձակի։ Ըստ փաստաբանի՝ պաշտպանական կողմն անպայման կբողոքարկի այս որոշումը Վճռաբեկ դատարան, մյուս կողմից՝ այս քրեական գործն իր դրամատիզմով, իր բաղադրիչներով, իր անկանխատեսելիությամբ այնպիսի շերտեր ունի, որ չի բացառվում այս հանգամանքը։

Դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանը երբևէ կարո՞ղ է քաղբանտարկյալ համարվել, փաստաբանը նշեց, որ նախ՝ քաղբանտարկյալ լինելու վերաբերյալ հստակ չափորոշիչներ կան, մարդու իրավունքների միջազգային տարբեր կազմակերպություններ տվել են այդ սահմանումները։

«Պարզ սահմանումով քաղբանտարկյալն այն անձն է, որը հետապնդվում է իր քաղաքական գործունեության համար։ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հիմքում դրված որևէ գործողություն չի կարող գնահատվել, բնորոշվել որպես նրա քաղաքական գործունեության արդյունք։ Նրա մեղադրանքի էությունն այնքան ակնհայտ է, որ նա կոնկրետ դուրս գալով իր սահմանադրական լիազորությունների շրջանակներից, զինված ուժերը ներքաշել է ներքաղաքական գործընթացների մեջ և, ըստ էության, տապալել է երկրի սահմանադրական կարգը։ Հետևաբար, այս առումով քաղաքական բաղադրիչի մասին խոսք լինել չի կարող։ Բայց սա այն հարցն է, որ Քոչարյանն ու իր թիմը իրենց զինանոցում այնքան արսենալ ունեն, որ ուղղակի կառչելու են դրանից ու փորձելու են ամբողջովին քաղաքականացնել խնդիրը»,- ասաց փաստաբանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում