News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի երկու օր առաջ արած հայտարարությունը անկյունաքարային է դառնում Հայաստանի ապագա իշխանության կառուցվածքի ուրվագծման հարցում: Սեպտեմբերի 28-ին Ռոստոմյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է կատարվում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում՝ ասել էր. «ՍամվելԿարապետյանը, ով մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ եւ տեւական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել, մարզաձեւին ծանր հարված հասցրեց, եւ եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ: Փառք Աստծո, այսօր ՀԱՕԿ-ի նախագահի շնորհիվ թե՛ ծանրամարտը եւ թե՛ ըմբշամարտը որեւէ խնդիր չունեն»:

Հրաչյա Ռոստոմյանը, լինելով կառավարության անդամ, կասկածի տակ է դնում Սամվել Կարապետյանի  հայ մեծագույն բարերար լինելու հանգամանքը,  եւ Գագիկ Ծառուկյանին գերադասում է Կարապետյանից: Եթե դա աներ «Ծառուկյան» դաշինքի որեւէ պատգամավոր, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, բայց դա անում է վարչապետ  Կարեն Կարապետյանի կառավարության անդամը, մի մարդ, ով տեսականորեն Կարապետյանի ենթական է, բայց գործնականում Հայաստանի կառավարությունում ամեն ինչ քվոտավորված է, եւ Ռոստոմյանը Կարապետյանի ենթական չէ: Վարչապետ Կարեն Կարապետյանը, որպես Սամվել Կարապետյանի հովանավորյալ, պետք   է անմիջապես հասներ Ռոստոմյանի պաշտոնանկությանը: Քանի որ վարչապետին հարիր չէ ղեկավարել մի կառավարություն, որի անդամը Սամվել Կարապետյանին մեղադրում է Ըմբշամարտի ֆեդրեացիային ծանր հարված հասցնելու մեջ:

Բայց Ռոտոմյանի հայտարարությունից անցել է երկու օր, եւ նա շարունակում է պաշտոնավարել: Գաղտնիք չէ, որ Ռոստոմյանը այդ պաշտոնում է Գագիկ Ծառուկյանի քվոտայով: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Գագիկ Ծառուկյանից վերցվել է մի շատ կարճ ժամանակով՝ 2013-2014թթ., երբ նախարար նշանակվեց Յուրի Վարդանյանը, իսկ դրանից առաջ եւ հետո այն եղել է Ծառուկյանի ազդեցության ոլորտում: Եթե Ռոստոմյանը շարունակում է պաշտոնավարել, եւ Ծառուկյանի կողմից որեւէ  արձագանք չկա Ռոստոմյանի հայտարարության վերաբերյալ, նշանակում է՝ Ծառուկայնն ինքն էլ համաձայն է Ռոստոմյանի հայտարարության հետ:

Ռոստոմյանին պաշտոնանկ կարող էր անել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց մի պայմանով, եթե ունենար նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնությունը, այսինքն՝ Սարգսյանը թույլ տար, որ այդ նախարարությունը վերցվեր Ծառուկյանի ենթակայությունից: Բայց քանի որ Ռոտոմյանը շարունակում է պաշոնավարել, նշանակում է՝ նախագահ Սերժ Սարգսյանը եւս համաձայն է Ռոստոմյանի ձեւակերպումների հետ:

Ստացվում է, որ Ռոստոմյանի հայտարարությունը հավանության է արժանացել եւ՛ Ծառուկյանի, եւ՛ Սարգսյանի կողմից: Միակ մարդը, ով հայտարարություն տարածեց ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, նրա եղբայրն էր՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանը, ըստ էության, պահանջել է, որ Ռոստոմյանը հրաժարական ներկայացնի, կամ վերադասը նրան ազատի աշխատանքից: «Եվ ուրեմն, եթե մարդը չի կարողանում աշխատել, այլ զբաղված է անիմաստ դատողություններով, ուրեմն պետք է եզրակացություններ անի եւ տեղը զիջի կարող ուժերին»,- ասված է Կարեն Կարապետյանի տարածած հայտարարության մեջ:

Մամուլը գրել էր, որ ի պատասխան Ռոստոմյանի հայտարարության՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել ստուգումներ իրականացնել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում: Բայց ՊԵԿ-ը պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, թե Ծառուկյանին պատկանող ընկերություններում իրականացվող ստուգումները պլանային են եւ ոչ մի կապ չունեն Ռոստոմյանի հայտարարության հետ: Ավելին՝ ՊԵԿ-ի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ ավելի շուտ Ռոստոմյանի հայտարարությունը կապ ունի ՊԵԿ-ի ստուգումների հետ՝ Ծառուկյանը ոչ թե նախահարձակ է եղել, այլ ընդամենը պաշտպանվել է:

Անկախ ամեն ինչից, պետք է արձանագրել, որ «Ծառուկյան» դաշինքը եւ անձամբ Գագիկ Ծառուկյանը վարչապետ  Կարեն Կարապետյանին այսուհետ դիտարկում են որպես անձնական թշնամի, եւ առաջիկայում մենք դաշինքի ու կառավարության խորհրդարանական դուելների ականատեսը կլինենք: Իսկ թե ինչով կավարտվեն դրանք, եւ ով ում կտապալի, պարզ կլինի միայն ապրիլի 9-ից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ