211652_close_icon
views-count4378 դիտում article-date 21:04 23-08-2018

Վարչապետը մասնակցում է «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը. ՈՒՂԻՂ

Ծաղկաձորի Գրողների միության հյուրատանը օգոստոսի 23-ին մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը: Ծաղկաձոր է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելու աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին: Միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը: ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր