Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Սոչի»-ի ֆուտբոլիստը միացել է «Փյունիկ»-ին

«Սոչի»-ի ֆուտբոլիստը միացել է «Փյունիկ»-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 20-ամյա նիգերիացի կիսապաշտպան Մուհամեդ Յուսուֆ Լադանը։ Նա «Սոչի»-ի ֆուտբոլիստ է և «Փյունիկում» հանդես կգա վարձակալական հիմունքներով։

Այս օրերին թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Դիլիջանում, որտեղ կանցկացնի 2 ընկերական հանդիպում՝ «Գանձասար-Կապանի» և «Վանի» հետ։

Եվս 1 ընկերական հանդիպում թիմը կանցկացնի արդեն Երևանում, ուսումնամարզական հավաքի ավարտից հետո՝ «Ուրարտուի» հետ։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]