Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանը դժվար մրցակից կդառնա ցանկացած թիմի համար․ Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Իռլանդիայի մինչև 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Թոմ Մոհանը Եվրո-2019-ի առաջնությունում Հայաստանի ընտրանուն լուրջ մրցակից է համարում: ՀՖՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նա խոսել է Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության և մասնակից թիմերի հնարավորությունների մասին:

-Ինչպե՞ս կամփոփեք որակավորման նախնական և էլիտ փուլերը Իռլանդիայի հավաքականի համար։

-Մեր թիմը հաջողությամբ խաղաց որակավորման ողջ ընթացքում։ Ընտրական բարդ խմբում ընդգրկվեցինք, բայց կարողացանք հաղթել Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆարերյան կղզիների և Նիդերլանդների հավաքականներին։ Վիճակահանությանը լավագույնների հետ մասնակցելը մեծ խթան է մեր խաղացողների համար։ Բացի այդ, դժվար ուղևորություն ունեցանք դեպի Կրասնոդար, որտեղ ուժերը չափեցինք ոճով և համակարգերով իրարից տարբերվող 3 թիմի հետ (Ռումինիա, Ադրբեջան, Ռուսաստան)։ Այս անգամ էլ տղաները ցույց տվեցին, որ ունակ են հաղթահարելու այսպիսի բարդ արգելք և որակավորվել եզրափակիչ փուլի համար։ Ֆուտբոլիստների և անձնակազմի մարտական ոգին բարձր է։ Թիմի  որակյալ ելույթով երկիրը հպարտ է։ Մարդկանց մեծ խմբի ջանքերի շնորհիվ այս ֆուտբոլիստները կրթվել են՝ անցնելով մասսայական ֆուտբոլից ազգային լիգայի և Միացյալ Թագավորության այլ ակումբներ։ Այս ֆուտբոլիստները վաղուց կառուցվածքային միևնույն համակարգի մասն են։ Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու փորձ ունեն։

-Եզրափակիչ փուլի մասնակիցներից միայն երեքը՝ նույն թվում Իռլանդիան, Եվրոպայի չեմպիոնի կոչումը չի նվաճել։ Ի՞նչ եք սպասում այս անգամ։

-Պետք է համբերենք վիճակահանությանը, որ պարզենք մեր մրցակիցներին, հետո կենտրոնանանք ամեն հերթական խաղին։ Ամբողջ մրցաշրջանում պատրաստվել ենք խմբից դուրս գալու տեսլականով։ Անձնակազմիս հետ ծանր աշխատանք ենք կատարելու խաղացողներին տակտիկապես ու ֆիզիկապես նախապատրաստելու համար։ Նպատակն է բարձրակարգ մրցակիցների դեմ լավագույնս ներկայանալ. Թեժ է լինելու։ Մեր խաղացողները ֆանտաստիկ ունակություններ ու կայունություն դրսևորեցին եզրափակչի ճանապարհին։ Այս անգամ հնարավորություն ունեն ուժերը չափելու այս տարիքային խմբի եվրոպական էլիտայի հետ։ Կարևոր է վայելել այս առաջնությունը և անպայման իրացնել մեծ ֆուտբոլ փոխադրվելու հնարավորությունը, ինչպես ժամանակին արել են ազգային թիմի գործող ու նախկին ֆուտբոլիստները։

-Ըստ Ձեզ՝ ո՞ր թիմերն են հավակնում Եվրոպայի Մ-19 առաջնության չեմպիոնի կոչմանը։

-Վիճակահանությունից շատ բան է կախված, դժվար է կանխավ ինչ-որ բան ասել։ Բարձրակարգ հավաքականներից մասնակցում են Իսպանիան, Ֆրանսիան, նախորդ առաջնության եզրափակիչում իրար հանդիպած Պորտուգալիան և Իտալիան։ Գերմանիայի և Անգլիայի պես հավաքականները չորակավորվեցին, ինչը վկայում է Չեխիայի (խմբում շրջանցեց բոլորին, նույն թվում՝ Անգլիային) ու Նորվեգիայի (հաղթեց Գերմանիայի մասնակցությամբ խմբային մրցաշարում) որակակական բարձր հատկանիշների մասին։ Հայաստանի հավաքականն առավելություն կունենա որպես տանտեր, լավագույնս կնախապատրաստվի եղանակային շոգ պայմաններին։ Տարիքային այս առանձնահատուկ խմբում Հայաստանի հավաքականն ամեն բան կանի ամբողջովին կենտրոնացած ներկայանալու համար։

-Ի՞նչ գիտեք Հայաստնի մասին։

-Մարզում էի Իռլանդիայի Մ-17 հավաքականին, երբ 2013-ին Հայաստանում խաղացինք Ջիբրալթարի, Անգլիայի և տեղի հավաքականների հետ։ Անձնակազմիս մյուս անդամներն էլ լավ հիշողություններ ունեն Երևանից: Ծանոթ ենք Հայաստանի մշակույթին ու ժողովրդին, սա լրացուցիչ իմացություն է մեզ համար։ Ակնկալում ենք տեսնել Հայաստանի՝ բավական լավ պատրաստված հավաքականի, որը մեծ հպարտությամբ հյուրընկալելու է մյուս մասնակիցներին։ Անկասկած, դժվար մրցակից կդառնա ցանկացած թիմի համար։ Տեղյակ եմ, որ Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստները ժամանակին որակավորվել են Մ-17 Էլիտ փուլի համար՝ ճանապարհին հաղթելով Իսլանդիային, ոչ-ոքի խաղալով Լեհաստանի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում