Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Աննախադեպ ֆուտբոլային երեկո երկրպագուի համար. Հայկական թիմերի մուտքը Եվրոպա լիգա…

Հայկական երեք ակումբներ վաղը պայքարը կսկսեն ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկությունում։ Որակավորման առաջին փուլում առաջինը ելույթ կունենա Հայաստանի փոխչեմպիոն «Նոան»։ Երևանի ժամանակով ժամը 18։00-ին մեր թիմը Ալմաթիում կմրցի «Կայրաթի» հետ։ Հանդիպումը կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Ժամը 20։00-ին Հայաստանի բրոնզե մեդալակիր Երևանի «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի մակեդոնական «Ռենովային»։ Այս հանդիպումը կցուցադրվի «Արմենիա» հեռուստատեսության ուղիղ եթերում։ Եվ վերջապես, 22։30-ին Գյումրիի «Շիրակը» Բուխարեստում կմրցի «Ստյաուայի» հետ։ Ֆուտբոլասերներն այս հանդիպմանը կարող են հետևել «Շանթի» ուղիղ եթերում։

Փաստորեն երկրպագուները վաղը հնարավորություն ունեն ուղիղ հեռարձակմամբ իրար հետևից դիտելու հայկական թիմերի մասնակցությամբ 3 հանդիպում։ Սա կարելի է համարել աննախադեպ երեկո հայ երկրպագուի համար։ Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի որակավորման փուլի բոլոր հանդիպումները կայանալու են առանց հանդիսականների։ Ավելին, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դիմակայությունները կայանալու են մեկ խաղով։

Հայկական թիմերից նպաստավոր վիճակում է թերևս «Ալաշկերտը», որին բաժին է հասել համեմատաբար ավելի հեշտ մրցակից։ Բացի այդ, հայկական ակումբը մրցելու է Երևանում։ «Ալաշկերտը» վերջին հանդիպումն անցկացրել է օգոստոսի 21-ին՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի շրջանակներում մրցելով «Նոայի» հետ։ Լարված խաղում «Ալաշկերտին» հանդիպման վերջին վայրկյաններին հաջողվել էր գրավել մրցակցի դարպասը և հաղթել 1։0 հաշվով։ Եվ ընդհանրապես Եղիշե Մելիքյանի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո «Ալաշկերտը» տպավորիչ և բալանսավորված ֆուտբոլ է ցուցադրում։ Բուքմեյքերները «Ալաշկերտ»-«Ռենովա» խաղում բացահայտ ֆավորիտ են համարում հայկական թիմին։ Վերջինիս հաղթանակի համար սահմանված է 1.65 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 4, իսկ հյուրերի հաղթանակը՝ 4.7 գործակցով։ «Ալաշկերտի» հաջորդ փուլ անցնելու համար սահմանված է 1.36, իսկ «Ռենովայի» հաջորդ փուլ անցնելու համար՝ 3.1 գործակից։

«Կայրաթ»-«Նոա» խաղում բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում ղազախական թիմին՝ վերջինիս հաղթանակի համար սահմանելով 1.4 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 4.8, իսկ մերոնց հաղթանակը՝ 7.8 գործակցով։ «Կայրաթի» հաջորդ փուլ անցնելու գործակիցն էլ ընդամենը 1.13 է, մինչդեռ «Նոայի»՝ ղազախական թիմի արգելքը հաղթահարելու համար սահմանված է 5.75 գործակից։

Նշենք, որ համավարակի պատճառով «Կայրաթը» մարտ ամսից ի վեր անցկացրել է ընդամենը 3 հանդիպում և խաղային պրակտիկայի հետ կապված խնդիրներ ունի։ Հիշեցնենք, որ «Կայրաթում» է խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը։

«Ակնկալիքներն իրականում շատ մեծ են: Քանի որ մեզանից շատերը, ավելի ճիշտ՝ մեծամասնությունը, երբեք չի մասնակցել այս մակարդակի խաղերի, հետևաբար բոլորը շատ կենտրոնացած են, չնայած այն բանին, որ մենք ունենք շատ լուրջ մրցակից, ոչ ոք երկյուղածություն չունի, բոլորը պատրաստվում են լավ խաղի, և, իհարկե, մենք հույս ունենք, որ կանցնենք հաջորդ փուլ, այլ կերպ չի էլ կարող լինել»,- «Նոայի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է պաշտպան Սոսլան Կագերմազովը։ Հիշեցնենք, որ «Նոան» առաջին անգամ է մասնակցում եվրագավաթների խաղարկությանը։

Ինչ վերաբերում է Գյումրիի «Շիրակին», ապա վերջինիս բաժին է հասել թերևս ամենաբարդ մրցակիցը։ Ամեն դեպքում «Ստյաուային» անհաղթահարելի մրցակից որակելը բոլորովին ճիշտ չի լինի։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ստյաուան» մրցել էր «Ալաշկերտի» հետ։ Ի դեպ, երևանյան թիմը մոտ էր ռումինական հեղինակավոր ակումբի արգելքը հաղթահարելուն: Սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվելուց հետո «Ալաշկերտը» հյուրընկալվելիս հաղթել էր 3:2 հաշվով: Ընդ որում, առաջին կեսից հետո հաղթում էին 3:1 հաշվով, և թվում էր, թե «Ալաշկերտի» ֆուտբոլիստները նաև 4-րդ գնդակը կխփեն 10 ֆուտբոլիստներով մնացած մրցակցի դարպասը:

Ինչևէ, կարևոր խաղից առաջ «Շիրակը» համալրվել է միանգամից 8 ֆուտբոլիստներով։ Մասնավորապես, Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը երեկ հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով հայկական ֆուտբոլը եվրոպական ասպարեզում պատշաճ կերպով ներկայացնելու անհրաժեշտության հանգամանքը՝ «Արարատ» և «Շիրակ» ակումբները համաձայնության են եկել, որ «Արարատի» ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանը, Էդգար Մալաքյանը, Դավիթ Մանոյանը, Ժիրայր Մարգարյանը, Մարկո Պրլևիչը, Ուրոշ Նենադովիչը, Վսևոլոդ Երմակովը և Կարեն Մուրադյանը օգնեն «Շիրակին» Եվրոպա լիգայի խաղարկությունում: Նրանք վարձակալական հիմունքներով կարճ ժամկետով կտեղափոխվեն «Շիրակ» և կհայտավորվեն Եվրոպա լիգայի համար, ապա կվերադառնան «Արարատ»»։

Ինչ խոսք, այս ֆուտբոլիստների ներկայությունը զգալիորեն կմեծացնի «Շիրակի»՝ հաջողության հասնելու հնարավորությունը։ Ամեն դեպքում բուքմեյքերները դիմակայության բացահայտ ֆավորիտ համարում են «Ստյաուային»՝ վերջինիս հաղթանակի համար սահմանելով ընդամենը 1.125 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 10, իսկ «Շիրակի» հաղթանակը՝ 15 գործակցով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում