Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախյան կոնֆլիկտի սրման ռեալ վտանգ կա. Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Levon-Shirinyan

Արցախյան կոնֆլիկտի սրման ռեալ վտանգ կա։  Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ «Մեզ համար խնդիր է ռուսական զենքի մատակարարումը։ Ես չեմ բացառում պատերազմի հրահրումը Ռուսաստանի կողմից։ Սա ռեալ է։ Ես հայտարարում եմ՝ Ռուսաստանը Ադրբեջանի ձեռքով նախապատրաստում է նոր կոնֆլիկտի սրում, գուցե պատերազմ»։ Խոսելով ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի Արցախի վերաբերյալ ելույթի մասին՝ նշեց. «Յուրաքանչյուրս գիտենք, որ Արցախի հարցում ադրբեջանցին ոչ մի պայման չի ընդունելու, բացի ցեղասպանություն, ոչնչացում, ուստի մենք ցանկացած դիրքորոշում կարող ենք հայտնել, որ խաղաղասեր ենք, պատրաստ ենք հանձնելու, կարող ենք չհանձնել։ Լևոնտերպետրոսյանական խաղաղապաշտությամբ հանկարծ չվարակվեք, վտանգավոր է»։ Լևն Շիրինյանն անդրադարձավ նաև ներքաղաղաքական իրադրությանը։ «Հայաստանում կլեպտոկրատական իշխանությունը պետք է ոչնչացվի։ Սա այն դեպքն է, երբ ոչ մաքուր տարրերը շրջապատում են իշխանությանը։ Կոռուպցիայի դեմ պայքարը պիտի բարձրանա իշխանության բարձր ներկայացուցիչների մոտ։ Կոռուպցիան չի կարող ընդգրկել միայն միջին խավը։ Եթե այս հարցերը լուծվեն՝ Հայաստանը կդառնա արժանապատիվ պետություն։ Պաշտոնների նշանակումներն առաջին հերթին պետք է բխեն Սահմանադրության տեքստից՝ բառացիորեն։  Ես կնախընտրեի, որ բարձր պաշտոններում ընտրվեին Հայաստանակենտրոն անձինք։ Լևոն Շիրինյանը հավելեց, որ եթե Հայաստանը գիտաարդյունաբերական երկիր չդառնա, զարգացումը բացառվում է։ Արտագաղթը չի դադարելու, և վարչապետի այսօրվա թեկնածուն հենց այս հարցը պիտի քննարկի։