Այրվածքաբանության կենրոնի անձնակազմի մի մասը կորոնավիրուսի դեմ կպայքարի

Այրվածքաբանության կենրոնի անձնակազմի մի մասը կորոնավիրուսի դեմ կպայքարի

PanARMENIAN.Net - Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժանձնակազմի մի մասը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարող մասնագետների թիմին։ Ինչպես ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, այվածքաբանական բաժանմունքն այդ պատճատով անորոշ ժամկետով տեղափոխվել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, իր հերթին, հայտնել է` տեղափոխությունը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ, որը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան):

Այրվածքաբանական ծառայությունը Ֆանարջյանի անվան կենտրոնում մատուցվելու է նույն ծավալով, ինչ նախկինում, շեշտել է նախարարը։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 3-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 736-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 73-ով: Ապաքինվել է 43 անձ։ Մահվան ելքով դեպքերը 7-ն են։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---