Աշխարհ

23.06.2019 11:55


Կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հունիսի 22-ին Բեյլագանի շրջանում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ազեր Բայրամ օղլու Էյվազովը (Azər Bayram oğlu Eyvazov)։

Այս մասին սոցցանցերում գրում են ադրբեջանցի օգտատերերը։ Այլ տվյալներ զինծառայողի մասին առայժմ չկան։

Նշենք, որ անհայտ են Էյվազովի մահվան հանգամանքներն, ըստ այդմ՝ չենք կարող ասել կորուստը մարտական է, թե՝ ոչ մարտական։

Այս մասին որևէ հայտարարություն չի արել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 16 կորստի մասին։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը