211652_close_icon
views-count35894 դիտում article-date 17:40 21-09-2022

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձոր–Գյումրի ավտոճանապարհին բախվել են Mercedes-ն ու Volkswagen Jetta-ն. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50–ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Արևաշող գյուղի խաչմերուկում բախվել են Mercedes և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը և դասակի հրամանատար Արամ Պետրոսյանը։

Օպերատիվ են գործել նաև Սպիտակի հիվանդանոցի բժշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ս. Մալաքյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի և հակապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Եղազարյանիգ գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր