Մահացել է գիշատիչ կենդանիների հայտնի վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը

Մահացել է գիշատիչ կենդանիների հայտնի վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը

PanARMENIAN.Net - Մահացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գիշատիչ կենդանիների հայտնի վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը։ Այդ մասին հայտնել է «Ռոսպետկրկեսը»։

Նա 75 տարեկան էր։

«75 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ․ գիշատիչ կենդանիների հայտնի վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Բաղդասարովը ծնվել էր 1945-ի մայիսի 23-ին` Բաքվում։ 14 տարեկանում սկսել է որպես ձիապան աշխատել Բաքվի կրկեսում, 18 տարեկանից աշխատել է վարժեցնող Մարգարիտա Նազարովայի ղեկավարությամբ։ 1991-ին նա հանդիսատեսին է ներկայացրել իր «Վագրեր շոուն», որին մասնակցել է 18 վագր։

«Այդ պահից ի վեր Բաղդասարովի ելույթներում միշտ անշլագ էր։ Այդ նույն ատրակցիոնում նա բեմ դուրս բերեց իր դստերը՝ Կարինային, իսկ 1994-ից նաև որդուն՝ Արթուրին»,-ասվում է «Ռոսպետկրկեսի» հաղորդագրության մեջ։

1997-ին Բաղդասարովն արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիսիտ կոչման։ 2012-ին նա նշանակվել է Նիժնի Նովգորոդի կրկեսի գեղարվեստական ղեկավար, իսկ 7 տարի անց նրան տեղափոխել են «Ռոսպետկրկեսի» գլխավոր տնօրինություն։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---