▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա եկած հումքը ո՞նց եք ստուգում՝ մաքուր բամբա՞կ է, թե՞ չէ...Նիկոլ Փաշինյանը՝ Մարալիկում

 

 

 

 

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզի Մարալիկ քաղաք։

Կառավարության ղեկավարը մասնակցել է Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը։ 13 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն իրականացնում է «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն։ 2018 թ. տարեվերջյան նիստերից մեկում ՀՀ կառավարությունը որոշել է արտոնություն տրամադրել նշված ընկերությանը՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու նպատակով։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բամբակի, թելի, կտորի թափվածքների արտադրության և վերամշակման մեջ։

Վարչապետ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացին և հզորություններին, աշխատանքային պայմաններին և հնարավորություններին։ Վարչապետին արտադրական գործընթացը ներկայացնելու ընթացքում գործարանի ղեկավարներ Գևորգ Գասպարյանը և Վարդան Սրմաքեշը նշել են, որ Մարալիկի բամբակամանվածքային գործարանն արտադրելու է բամբակյա, կիսաբամբակյա թելեր, գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ՝ նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։ Արդեն այսօր գործարանի արտադրանքն օգտագործվում է բամբակյա պարանների, բրեզենտների, ձեռնոցների, գուլպաների և սրբիչների արտադրության մեջ։

Նախատեսվում է գործարկել նաև բժշկական բամբակյա իրերի արտադրություն։

 

 

 

 

* * *

Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայում «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի կողմից մինչ օրս իրականացվել է 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում։ Նախատեսվում է առաջիկա 1 տարում ավարտին հասցնել նաև ՀՀ կառավարության կողմից արտոնություն ստացած 13 մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծրագիրը։ Առաջին փուլով նախատեսվում է ունենալ մինչև 120 աշխատակից, ներկայում ընկերությունն ունի 41 վերապատրաստված աշխատակից, առկա են թափուր աշխատատեղեր։ Առաջին փուլով ամսական թողարկվելու է 380 տոննա թել, որը կիրառվում է տեքստիլ արտադրության մեջ։ Սպառման հիմնական շուկաներն են Հայաստանը և Ռուսաստանը։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին