Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գաբուզյանը շարունակում է անպարտելի մնալ ՀՀ առաջնությունում

Գաբուզյանը շարունակում է անպարտելի մնալ ՀՀ առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթանում է Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում ոչ մի ոչ-ոքի չգրանցվեց: Հաղթանակներ տոնեցին Տիգրան Հարությունյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Արման Փաշիկյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հայկ Մարտիրոսյանը:

Այժմ 7 հնարավորից 6 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարը Հովհաննես Գաբուզյանն է: Երկրորդը 5,5 միավորով Արման Փաշիկյանն է, իսկ 3-4-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Սամվել Տեր-Սահակյանը և Տիգրան Հարությունյանը:

Հայաստանի առաջնության ավարտին մնաց 4 տուր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]