×


Քիմի եւ Քանյեի համբույրը, Յոհանսոնի երեւացող դաջվածքն ու այլ մանրամասներ Օսկարին հաջորդող երեկույթից

Լոս Անջելեսում ժամեր առաջ տեղի ունեցած 92-րդ Օսկարից հետո հոլիվուդյան աստղաբույլը շտապել է մասնակցելու հեղինակավոր մրցանակաբաշխությանը հաջորդող երեկույթին, որն ամեն տարի, ավանդույթի համաձայն, նախաձեռնում է Vanity Fair ամսագիրը:

Քիմ Քարդաշյանը եւ Քայլի Ջենները


Բեւերլի Հիլզում գտնվող արվեստի կենտրոններից մեկում հավաքվել էին ինչպես արդեն իսկ Օսկարի կարմիր գորգին հայտնված աստղերը, այնպես էլ նրանք, ովքեր միանգամից եկել էին աֆթերփարթիին: Առաջինների թվում էին Շարլիզ Թերոնը, ով իր նրբագեղ սեւ զգեստը փոխարինել էր ավելի գլամուրային ոսկեգույն զգեստով, Սկարլետ Յոհանսոնը: Այս դերասանուհին նույնպես զգեստափոխվել էր՝ ընտրելով ավելի բաց հագուստ, որը հնարավորություն է տալիս տեսնել դաջվածքը: Սկարլետին ուղեկցել է ամուսինը՝ Քոլին Ժոստը:

Սկարլետ Յոհանսոնն՝ ամուսնու հետ


Միջոցառմանը ներկա էին նաեւ հանրահայտ մի շարք զույգեր, որոնք ներկա չեն եղել բուն մրցանակաբաշխությանը՝ Քիմ Քարդաշյան եւ Քանյե Ուեսթ, Ջոն Լեջենդ եւ Քրիսի Թեյգեն, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլի եւ Ջեյսոն Սթեթհեմ, երրորդ երեխային սպասող երգչուհի Սիարան՝ ամուսնու՝ Ռասսել Ուիլսոնի հետ, եւ շատ ուրիշներ:

Սիարան


Մոդել Հեյլի Բոլդուինը երեկույթին մասնակցում էր առանց ամուսնու՝ Ջասթին Բիբերի: Նրա օրինակին հետեւել էր Հայդի Քլումը. նա եկել էր առանց սիրեցյալի՝ երաժիշտ Թոմ Քաուլիթցի, որից սովորաբար չի բաժանվում որեւէ հանրային միջոցառման ժամանակ:

Օլիվիա Ուայլդը


BRAVO.am
Աղբյուրը՝ www.vanityfair.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին