Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ադրբեջանը և Թուրքիան փորձում են տապալել Արցախում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, բայց…

Մոտ երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ CONIFA-ի՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող 2019 թվականի Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու Արցախում: Թե՛ մարզական և թե՛ քաղաքական տեսանկյունից սա կարելի է մեծ իրադարձություն որակել մեր երկրի համար: Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիաների համաժողովում ընդունված որոշման համաձայն՝ չճանաչված պետությունների հավաքականները Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը Արցախում կվիճարկեն գալիք տարվա հունիսին:

Հիշեցնենք՝ երկու ամիս առաջ հայտնի դարձավ, որ Արցախում ֆուտբոլային լիգա է ստեղծվելու, որին մասնակցում են 8 թիմեր: Այս առաջնության հիմնադիրներն են Երևանի «Արցախ» ակումբի սեփականատեր Սևան Ասլանյանն ու Երևանի «Արարատի» նախագահ Հրաչ Յագանը: Նրանք հայտարարել էին, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Արցախում տեղի ունենա CONIFA-ի մրցաշար: Արդեն հուլիսին Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի անդամները ժամանել էին Արցախ: Այցի նպատակն էր ծանոթանալ Արցախի ֆուտբոլային լիգային, այցելել հանրապետության տարածքում ֆուտբոլային մարզադաշտեր: Օրեր առաջ էլ CONIFA-ի ղեկավարները հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Տեղի ունեցածը բնականաբար մեծ աղմուկ է բարձրացրել հարևան Ադրբեջանում, որտեղ ամեն գնով ցանկանում են տապալել Արցախում տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությունը:

«Այս տարի Լոնդոնում տեղի ունեցած չճանաչված պետությունների աշխարհի առաջնությունը մեծ ռեզոնանս առաջացրեց ֆուտբոլային աշխարհում: Մեր մրցաշարերի նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում: Սա ուղղակի անհավանական է: Հաջորդ կարևոր մրցաշարը տեղի է ունենալու Արցախում: Ստեփանակերտ կատարած մեր պաշտոնական այցի ժամանակ արժանացանք աննախադեպ հյուրընկալության: Վստահ եմ, որ այս մրցաշարի մասնակիցները ևս կստանան ֆանտաստիկ էմոցիաներ, դրական վերաբերմունք: Մեր մրցաշարի դրական կողմերից է նաև աշխարհի տարբեր անկյունների բացահայտումը»,- հայտարարել է CONIFA-ի նախագահ Պեր-Անդրես Բլինդը:

«Արցախը 2013 թվականից CONIFA-ի անդամ է, և մենք ակտիվ համագործակցում ենք: Արցախի հավաքականը 2014 թվականին մասնակցել է մեր կազմակերպության նախաձեռնած աշխարհի առաջին առաջնությանը: Մեզ համար հաճելի անակնկալ էր, որ Արցախը ցանկություն հայտնեց Եվրոպայի առաջնության կազմակերպիչը դառնալու: Չենք կասկածում, որ առաջնությունը կդառնա լավագույններից մեկը»,- նշել է ֆուտբոլային կառույցի եվրոպական գոտու տնօրեն Ալբերտո Ռիշիոն:

Եվրոպայի առաջիկա առաջնությանը մասնակցելու են 12 չճանաչված երկրների հավաքականներ: Հայտնի է, որ Արցախում ելութ են ունենալու Եվրոպայի գավաթակիր Պադանիայի հավաքականը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Հյուսիսային Կիպրոսը, ինչպես նաև 2018 թվականի աշխարհի գավաթակիր Կարպատալիայի ընտրանին: Հյուսիսային Կիպրոսի մասնակցության փաստը ևս Ադրբեջանում, ինչպես նաև Թուրքիայում, վայնասունի պատճառ է հանդիսացել: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է իր վերաբերմունքն արտահայտել Արցախում կայանալիք մրցաշարի և Հյուսիսային Կիպրոսի մասնակցության վերաբերյալ:

Երեկ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենք բողոք են ներկայացնելու թե՛ ՈՒԵՖԱ և թե՛ ՖԻՖԱ: «CONIFA-ի կողմից անցկացված աշխարհի առաջին առաջնությանը մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի հավաքականը: Այն ժամանակ մենք ամեն ինչ արեցինք անօրինական այս քայլի մեղավորներին պատժելու համար: Մենք պաշտոնական բողոք ներկայացրինք թե՛ ՖԻՖԱ-ին, թե՛ ՈՒԵՖԱ-ին և թե՛ Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիային: Հենց Շվեդիայում էր տեղի ունեցել այդ առաջնությունը: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից օկուպացված տարածքում 2019 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, մենք լայնածավալ աշխատանքներ ենք կատարում այդ մրցաշարը կասեցնելու համար: Մենք պատրաստում ենք փաստաթղթեր իրավական դաշտում մրցաշարի անօրինական լինելն ապացուցելու համար: Այս անգամ էլ մենք կդիմենք ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին: Մենք վճռական ենք տրամադրված և ամեն ինչ կանենք մեր երկրի ու մեր քաղաքացիների պատիվը բարձր պահելու համար: Անթույլատրելի է, որ ադրբեջանցու պատիվը ոտնահարվի հայերի և անհասկանալի կազմակերպությունների կողմից, որոնք հայերի պատվերն են կատարում»,- նշված է Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիայի հայտարարության մեջ:

Կարծում ենք՝ ակնհայտ է, որ հարևան երկրում վայնասունի հերթական դրսևորումը որևէ արդյունք չի ունենալու: CONIFA-ը կայացած և անկախ կառույց է, որը որևէ կապ չունի ՈՒԵՖԱ-ի կամ ՖԻՖԱ-ի հետ: Վերջիններս էլ իրավական առումով չեն կարող որևէ կերպ ազդել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի և նրա գործունեության վրա: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան, ինչպես նաև որոշ չինովնիկներ արձագանքելով հասարակության կողմից բարձրացված բողոքին՝ ուղղակի փորձում են իմիտացիա ստեղծել, որ պայքարում են: Նրանք քաջ գիտակցում են, որ Եվրոպայի առաջնությունը կայանալու է Արցախում և դրական արձագանք է ստանալու ֆուտբոլային աշխարհում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում