Քանի դեռ Ղարաբաղի իշխանությունը ներգրավված չէ բուն գործընթացում, նշանակում է՝ մենք մոտ չենք հարցի կարգավորմանը. Փաշինյան

Հայաստանում չի կարող լինել մի այնպիսի իշխանություն, որն առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ կարող է լուծել Ղարաբաղի հակամարտության հարցը: Հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է, ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:

«Ես ուզում եմ ասել հետեւյալը, որ Հայաստանում ոչ մի իշխանություն, նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը, չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Ժողովրդի կարծիքն է այն վճռական գործոնը, որ պետք է որոշի՝ Ղարաբաղի լուծման այս կամ այն տարբերակը ձեռնտու է, թե՝ ոչ: Նույնիսկ բանակցային սեղանի շուրջ քննարկվածն էական չէ: Քսան տարի քննարկվել է, ինչ է եղել: Ղարաբաղի հարցի թաքուն լուծում չի կարող լինել»,- վստահեցրեց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց՝ Արցախի ժողովրդի դիրքորոշումը վճռական նշանակություն ունի: Նրա կարծիքով՝ հակամարտությունը չի լուծվի, եթե լուծման որեւէ տարբերակ չի ընդունվում Արցախի եւ Հայաստանի ժողովրդի կողմից, այդ թվում նաեւ Ադրբեջանի ժողովրդի կողմից: Փաշինյանը ընդգծեց՝ հայկական կողմի տեսակետն այն է, որ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման չեն պատկերացնում հարցի լուծում:

Եթե բանակցային գործընթացում կձեւավորվի տարբերակ, որը Փաշինյանը կհամարի, որ դա արժի ներկայացնել ժողովրդի քննարկմանը, բնականաբար՝ առաջինը նա դա կանի: Նա բացառեց Ղարաբաղի հարցի թաքուն լուծումը: Փաշինյանի կարծիքով՝ քանի դեռ Ղարաբաղի իշխանությունը ներգրավված չէ բուն գործընթացում, նշանակում է, որ մենք մոտ չենք հարցի կարգավորմանը:

«Ես չեմ ասել, որ մենք չենք բանակցի մինչ Ղարաբաղի իշխանությունը ներգրավված չլինի: Ես ասել եմ, որ ես լիազորված եմ բանակցել Հայաստանի անունից, սակայն լիազորված չեմ բանակցել Արցախի անունից, քանի որ Արցախի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձեւավորմանը: Բայց դա չի նշանակում, որ ես ասում եմ, որ չպետք է բանակցել»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական ծագումնաբանությունը կապված է Ղարաբաղյան շարժման եւ Ղարաբաղի հետ: Փաշինյանը շեշտեց՝ այլ բան է՝ իր համար դա ընդունելի է, թե՝ ոչ: «Նրանք ունեցել են կոնկրետ պատճառաբանություն եւ կոնկրետ փաստարկ, թե ինչու են կարող խոսել Ղարաբաղի անունից: Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի ընտրված նախագահ է եղել, Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության կազմակերպման լիդերներից, նրանք կարող են համարել, որ այդ մանդատն ունեն: Իմ պարագայում չկա դա»,- ասաց Փաշինյանն ու հավելեց՝ պետք է ֆիքսել, թե ինչ սկզբունքներ պետք է պահպանենք, որ հարցը լուծվի:

Տպել
1957 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա