Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

Ամենայն հավանականությամբ, Տարոն Մարգարյանի հրաժարականը մոտ է

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։

 Պարոն Խաչատրյան, «Երևան» հիմնադրամի հետ կապված ԱԱԾ վերջին բացահայտումների արդյունքում հարուցվել է քրեական գործ, որով կա երկու ձերբակալված։ «Երևան» հիմնադրամը արդյո՞ք Ձեր՝ քաղաքապետ եղած ժամանակ գործել է, թե՞ ոչ։

-Այն տարիներին, որ ես եմ ղեկավարել քաղաքային իշխանությունը, մենք չենք ունեցել հիմնադրամ։ Ընդհանրապես այդպիսի պրակտիկա չկար։ Եվ չկար մյուս պրակտիկան՝ արտաբյուջետային ֆինանսավորման համակարգը, ընդամենը երկու կազմակերպություններ ունեին արտաբյուջետային հաշիվ՝ մաքսային ու հարկային ծառայությունները, որոնց համար օրենքով սահմանվել էր արտաբյուջետային հաշիվ, որի հիմնական նպատակն էր, որ տեխնիկապես զինեն մաքսային ու հարկային ծառայությունները։ Ես շատ լավ հիշում եմ այդ օրենսդրական նախաձեռնությունները, ԱԺ-ում կառավարության հետ քննարկումները։ Իսկ հիմնադրամները ընդհանրապես չկային և չէինք էլ մտածում, որ կարելի է հիմնադրամ ստեղծել, բյուջեից դուրս եկամուտներ ձևավորելու հնարավորություն տալ և ծախսել դրանք։ Այն ժամանակ կոնկրետ քաղաքային իշխանություններն ունեին եկամուտներ՝ ծախսեր, եկամուտներ, որը հաստատվում էր Երևանի քաղաքային խորհրդի կողմից։ Դրանից բացի՝ դա վերահսկվում էր նաև կառավարության կողմից, որովհետև այն ժամանակ մենք կառավարությունից դոտացիաներ էլ էինք ստանում։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, հիմնադրամ ստեղծելու նախաձեռնություն եղավ Վանո Սիրադեղյանի քաղաքապետ եղած ժամանակ, որը նպատակ էր հետապնդում, որ Երևանում ծնվածների համար հաշիվ է բացվում «Կրեդիտ Երևան» բանկում, որը կարող են օգտագործել այդ նույն մարդիկ 18 տարեկան դառնալուց հետո միայն։ Իսկ այն, ինչ հիմա է կատարվում, դա արդեն հարկատեսակ է դարձել, կամավոր-պարտադիր սկզբունքով է աշխատում։

Անունը դնում են բարեգործություն, բայց մարդկանց պարտադրում են։ Բոլորս էլ գիտեինք, որ այդպիսի հիմնադրամ կա և մեր ընկերները կամ գործընկերները, որ գործ էին ունենում քաղաքային իշխանության հետ, միշտ ասում էին, որ մի հատ էլ գումար պետք է տանք հիմնադրամին։ Երբ ես հարցնում էի՝ ինչի՞ համար պետք է գումար տաք, ասում էին՝ մենք էլ չգիտենք, ուղղակի ասել են հողահատկացման համար, կամ շինարարության թույլտվության համար։ Իշխանություններն ասում էին, որ այդպիսի հարկատեսակ չկա։ Այդ դեպքում ասում էի՝ մի վճարեք, իրենք էլ ասում էին՝ եթե չվճարենք, հողահատկացումը կամ համապատասխան թույլտվությունը չենք ստանա։ Այսինքն՝ ստացվում է, որ այդ թույլտվությունը որոշակի գումար արժի, որը «օրինականացվում է» հիմնադրամին գումար վճարելու միջոցով։ Դա ամբողջ իր էությամբ ապօրինություն է։

-Վստահ եմ՝ տեսել եք Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին ֆիլմը, որտեղ երևում է, թե որքան շենք ու շինություն է նա ձեռք բերել քաղաքապետ եղած ընթացքում։ Հաշվի առնելով իր ստացած աշխատավարձը, չի՞ ստացվում, որ գործ ունենք կոռուպցիոն ռիսկերի, մեխանիզմների հետ։ Կարծում եք, որ նա պետք է հրաժարակա՞ն տա, ինչպես պահանջում են քաղաքացիները։

-Երկու օր է՝ հասարակությունը Տարոն Մարգարյանի մասին ֆիլմի ազդեցության տակ է, բայց 2013 թվականին ՀԱԿ-ը մի փաստաթուղթ էր հրապարակել, որը մենք արել ենք հրապարակավ ու պաշտոնապես ուղարկել ենք գլխավոր դատախազություն։ Մենք այդ փաստաթղթով ասում էինք, որ Տարոն Մարգարյանի գործունեության մեջ քրեորեն պատժելի արարքներ կան։ Մենք հայտարարել ենք, որ նման գործունեություն ծավալող պետական պաշտոնյան պետք է բացատրություն տա, թե իրեն որտեղից այն, ինչը պաշտոնական հայտարարագրում նշել է։ Դրա մասին 2013-ին մի քիչ խոսեցին ու մոռացան։ 5 տարի անց հիմա այդ փաստերը նորից հիշել են և կարծում եմ՝ դրանց հաստատ ընթացք կտրվի նոր իրողության պայմաններում։ Հիմա համապատասխան պատասխանատուներն ասում են, որ այն, ինչ այսօր հրապարակային հնչում է, դա դառնում է իրենց ուսումնասիրության առարկան։ Հիմա այդ փաստերը ավելի գեղեցիկ ու գեղարվեստական ոճով է ներկայացված, երբ մարդիկ տեսնում են, թե ինչ է նշանակում լինել պետական պաշտոնյա ամբողջ կյանքում, ստանալ պաշտոնյայի աշխատավարձ և ունենալ այն, ինչ ունի նա։ Ինձ համար հաճելի չի խոսել մի պաշտոնյայի ունեցվածքի մասին, որի պաշտոնում ես էլ եմ ժամանակին եղել։ Ես չէի ուզենա դրան անդրադառնալ, բայց որպես սովորական մարդ, ՀՀ քաղաքացի, որն իրականում տարիներ շարունակ պայքարել է կոռուպցիոն համակարգի վերացման համար։ Ես միշտ հավատացել եմ, որ սա վերջ ունի։ Նույնիսկ իմ մտերիմները երևի մտածում էին, որ էս մարդը միամիտ է, չի հասկանում, թե ինչ համակարգ է սա։ Չինական ասացվածքի նման, եթե գետի ափին երկար սպասենք, շատ բան կարող ենք տեսնել։ Հիմա մենք սպասեցինք 20 տարի և տեսանք։

Իհարկե, ակնհայտ է, որ այդ ունեցվածքը աշխատանքի արդյունքով չի ձեռք բերվել։ Ավելի ազնիվ կլիներ, եթե ասվեր, որ ունեն բիզնեսներ, և այդ բիզնեսներով ինչեր են ձեռք բերվել։ Մեզ մոտ երբ խոսում ենք բիզնեսի և տարբեր մարդկանց ունեցվածքի մասին, մեզ ասում են՝ դուք ազատ շուկայական տնտեսության կողմնակից եք, բայց մասնավոր սեփականության դեմ ոտնձգություն եք անում։ Բայց դա այդպես չէ, որովհետև ես ոչ թե մասնավոր սեփականության հանդեպ եմ ոտնձգություն անում, այլ ուզում եմ հասկանալ, թե որ արժանիքների համար են նմանատիպ մարդիկ այդպիսի սեփականություն կուտակել։ Խոսքը միայն տվյալ դեպքի մասին չէ, այլ շատ-շատ պաշտոնյաների, որոնք հսկայական միջոցներ են կուտակել, բայց մեզ մատուցվել է, որ իրենք ազնիվ են։ Բայց պարզվում է, որ նրանք այդ ամենին տիրացել են՝ չարաշահելով իրենց պաշտոնը, իսկ դա կոչվում է կոռուպցիա։ Սա եղել է վերից վար։ Հայ ազգային կոնգրեսը 2011 թվականին փաստաթուղթ էր կազմել, որի շուրջ բանակցություններ սկսվեցին ՀԱԿ-ի և իշխանությունների միջև, որը, ցավոք, ընդհատվեց Տիգրան Առաքելյանի ձերբակալման պատճառով։ Այդ փաստաթղթում ամբողջական նկարագրությունն էր տրված գործող համակարգի և գնահատականների, որ այս համակարգն ուղղակի գործում է օրենքից դուրս, ունի երկրորդ բյուջե, որը շատ դեպքերում կարող է ավելի մեծ լինել, քան պետական բյուջեն։ Հիմա մենք բոլորս, կարծես, ականատես ենք լինում դրան։ Այս պայմաններում այդպիսի իշխանությունը չէր կարող կառավարող ուժ լինել։ Հիմա հասել ենք այսօրվա, երբ պետք է գնահատականներ տրվեն բոլորին։ Դրա նպատակը ոչ թե ունեցվածք խլելն է, որին մենք դեմ ենք, որովհետև խլելու որոշում կայացնողը պետք է լինի միայն մեկ մարմին՝ դատարանը, բայց պետք է գնահատական տրվի, որ հասարակության մեջ այլևս այսպիսի երևույթներ չկրկնվեն։ Հակառակ դեպքում, մեկին գործից կհանեն առանց գնահատական տալու, կգա մյուսը և կմտածի՝ նախորդի նկատմամբ ի՞նչ արեցին, որ ես էլ վախենամ, նույնը չանեմ։

-Պարոն Խաչատրյան, կոռուպցիայի դեմ պայքարը, որը այս կառավարության առաջնահերթություններից մեկն է, կհասնի՞ մինչև ամենավերին օղակներ։

-Իհարկե, պետք է հասնի։ Եթե չի հասնելու, եթե վերևներ գնացող ճանապարհ կա, որը ինչ-որ տեղ կտրվում է, դա ցանկալի արդյունք չի տա։ Քաղաքական որևէ բացատրություն, մոտեցում չի աշխատելու։ Հիմա բոլորի աչքերը բացվել են, բոլորը տեսան, թե ինչպիսի համակարգում են ապրել, ու հարց է ծագում, թե ինչպես է այս համակարգը ստեղծվել և երբ է ստեղծվել։ Ես ունեմ իմ մոտեցումները, շատ լավ հասկանում եմ, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ է ունեցել։ Համակարգի ստեղծման նպատակը ոչ միայն գումար ունենալն է եղել, իհարկե, գերագույն նպատակը դա է, այլև քաղաքական իշխանությունն անընդհատ իրենց ձեռքում պահելու խնդիր է եղել։ Երբ տեսել են, որ այդ իշխանությունը ձևավորելու վրա մեծ ազդեցություն ունի փոքր ու միջին բիզնեսը, սկսել են ուղղակի ջարդել, ոչնչացնել փոքր ու միջին բիզնեսը։ Տեսեք, մեծ սուպերմարկետներն առաջացան 2013 թվականից հետո, երբ ընտրություններում պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ չի ընտրվել։ Իսկ չէր ընտրվել, որովհետև կար ընտրողների մի մեծ անկաշառ խավ, որը 5-10 հազար դրամի կարիքը չուներ։ Ու հիմա, որպեսզի հիմնովին քանդվի այս համակարգը, դրա համար պետք է մինչև վերջ բացահայտումներ արվեն։ Շատ լավ կլինի, որ այն, ինչ հրապարակային արվում է, շարունակվի, որովհետև դեպքերը 1-2-ը չեն, զանգվածային բնույթ է կրել։ Իհարկե, շատ կարևոր է նաև, որ այդ ամենը հիմնավոր լինի, որ ոչ թե այս ամենն արվում է ցույց տալու համար, այլ ամեն բան հիմնավոր է։ Հիմա արդեն ապօրինի հարստացման մասին օրենքը կա, դրանով պատասխանատվության կանչելու հնարավորությունը տրված է, կարծում եմ՝ իշխանությունը կօգտվի այդ հնարավորությունից։

-Այսինքն՝ Տարոն Մարգարյանի հրաժարականն այլևս այլընտրանք չունի՞։

-Իհարկե չունի։ Եկեք իրավական դաշտից դուրս գանք, որովհետև իրավական դաշտում Սերժ Սարգսյանն էլ պետք է հրաժարական չտար, Նիկոլ Փաշինյանն էլ պետք է չընտրվեր վարչապետ, որովհետև ՀՀԿ-ի քաղաքական մեծամասնությունը, որպես այդպիսին, դեռևս կա։ Բայց կա նաև այլ իրականություն, որին ականատես էինք այս տարվա ապրիլին։ Դրանից բացի՝ կա բարոյական իրականություն, որին չկարողացավ դիմանալ Արմավիրի քաղաքապետը, Էջմիածնի քաղաքապետը։ Կա իրական դժգոհություն, կան իրական փաստեր, որոնք հրապարակվել են և որոնց համար պետք է պատասխան տալ։ Ես համեմատություններ չեմ անում ժողովրդավարական երկրների հետ, բայց այնտեղ երբ որևէ կասկած է լինում որևէ պաշտոնյայի վերաբերյալ, որը ոչ միայն օրենքը, այլև բարոյական չափանիշ է խախտել, հրաժարական է տալիս։ Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես, երբ Էստոնիայի ԱԳ նախարարը նավից ուշանում էր և որոշել էր շրջանցել բոլոր մեքենաները։ Բայց նկարել էին և հաջորդ օրը, երբ նա գնում է կառավարության նիստի, այդ տեսանյութը հայտնվում համացանցում, թե ինչպես է ինքն անօրինական ձևով շրջանցում բոլոր մեքենաներին։ Այդ աղջիկը հենց նույն կառավարության նիստի ժամանակ հրաժարական տվեց։ Այդպիսի նորմեր կան պետական պաշտոնյաների մեջ։ Կյանքը դրանով չավարտվեց, իսկ ո՞վ ասաց, որ հավերժ պետք է քաղաքապետ լինի կամ նախարար ու վարչապետ։ Ամենակարևորը՝ պետք է լինես հավերժ մարդ-քաղաքացի, օրենքը հարգող։ Այնպես որ, երևանցին էլ իրավունք ունի հրաժարական պահանջել՝ տեսնելով այդ տեսանյութը։ Ուրիշ բան պետք չի։ Իսկ այն մարդը, որի մասին խոսվում է, արդյոք բան ունի՞ ասելու։ Եթե ունի, թող ասի։ Մինչդեռ, կարծես տեղեկություններ կան, որ նա արդեն մի քանի օր աշխատանքի չի գնում։ Ամենայն հավանականությամբ՝ հրաժարականը մոտ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում