Wednesday, 24 04 2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ալիևը բան չունի ասելու. կլինի՞ հանդիպում Փաշինյանի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին մեկնում է Աշխաբադ, որտեղ նա մասնակցելու է ԱՊՀ անդամ պետությունների հավաքին: Անդամ պետությունների շարքում է նաև Ադրբեջանը, և ամենայն հավանականությամբ Ալիևը ևս մասնակցելու է Աշխաբադում տեղի ունենալիք միջոցառմանը:

Նախորդ տարի Դուշանբեում հենց ԱՊՀ պետությունների հավաքի շրջանակում էր, որ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը, որը կնքվեց «վերելակային դիվանագիտություն» անվանումով, թեև Ալիևի հետ Հայաստանի վարչապետի առաջին հանդիպումը իրականում տեղի էր ունեցել ամենևին ոչ վերելակում, և խոսակցությունը տևել էր մոտ մեկ ժամ: Դրա արդյունքում սահմանին հաստատվել է հարաբերական խաղաղություն, անդորր, և անգամ մեկ տարվա ընթացքում մի քանի լարված փուլերն իսկ անհամեմատելի են եղել նախորդ շրջանի նույնիսկ «ոչ լարված» փուլերին: Այդ ամենը, սակայն, ընդհանուր առմաբ չի փոխել խնդրի բովանդակային էությունը կամ, ավելի շուտ, իրերի վիճակի բովանդակային էությունը: Հայաստանը պնդում է իր մոտեցումները, Ադրբեջանը՝ իր: Եվ այստեղ չկա ընդհանուր որևէ եզր:

Միաժամանակ, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ակնհայտորեն բարձրացրել է իր դիրքորոշման նշաձողերը՝ միաժամանակ նաև համարժեք խորացնելով խաղաղության դիսկուրսը և դրանով Բաքվին դնելով բավականին բարդ կացության առաջ: Դրա վերջին դրսևորումն Ալիևի այցն էր Սոչի մի քանի օր առաջ՝ Երևանում ԵՏՄ աննախադեպ վեհաժողովից հետո, որտեղ էր նաև Իրանի նախագահը: Ալիևը ի պատասխան Արցախի Հայաստան լինելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարության՝ հայտարարել էր, թե Արցախն Ադրբեջան է, և վերջ: Այլ կերպ ասած՝ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետին չունի ասելիք:

Մեծ հաշվով ըստ ամենայնի դա նաև Պուտինի հետ հանդիպման արձագանքն էր, որում Ադրբեջանի նախագահն ըստ երևույթին դժգոհել էր թե՛ Հայաստանի կեցվածքից, թե՛ նաև այն հանգամանքից, որ Պուտինը բավարար ջանք չի գործադրում այդ կեցվածքը փոխելու համար: Պուտին-Ալիև հանդիպումից առաջ Լավրովի հայտարարությունը, թե՝ Արցախը Հայաստան է, և վերջ հայտարարությունը չի նպաստում կարգավորմանը, իրականում մեսիջ էր Ալիևին, քանի որ Մոսկվան թերևս լավ էր պատկերացնում, թե ինչ ակնկալիքով է Ալիևը գալիս Պուտինի մոտ:

Լավրովը ասաց, որ այդօրինակ հայտարարությունները չեն նպաստում կարգավորումը առաջ տանելուն, բայց նաև հայտարարեց, որ բանակցությունը սառեցված է, և չկա արգելափակումից հանելու հնարավորություն: Պետք է ուշադրություն դարձնել, որ նա չէր խոսում դրանից բխող պատերազմի վտանգի մասին: Այլ կերպ ասած՝ Ալիևին Մոսկվայում բացատրեցին, որ կարող են նրան բավարարելու կամ գոհացնելու համար կշտամբել Փաշինյանի հայտարարությունը, բայց ավելին սպասել պետք չէ, ավելին ասելու բան Ալիևին չունեն:

Մոսկվան զբաղված է սիրիական խնդրով, որը մտնում է բարդ մի նոր փուլ՝ Թուրքիայի ռազմական գործողության մեկնարկով, և այստեղ իհարկե Արցախով զբաղեցնելը նշանակելու է շեղել Մոսկվային առավել կարևոր ուղղությունից: Իսկ այդ պարագայում Ադրբեջանի նախագահն էլ չունի ասելիք Հայաստանի վարչապետի սահմանած նշաձողերի կապակցությամբ՝ բացի այն, որ ինքնապաշտպանական նպատակով հակադարձեց, թե Արցախն Ադրբեջան է:

Ըստ այդմ, հնարավոր է Փաշինյան-Ալիև շփում, իսկ ահա հանդիպման առումով, ըստ երևույթին, որևէ բան կարող է կանխորոշել հենց իրավիճակը Սիրիայում, եթե դրանում տեղ գտնի որևէ զարգացում՝ մինչև վաղը, որը կառաջացնի որևէ նոր ասելիք արցախյան իրավիճակի համատեքստում, այն էլ, իհարկե, ոչ թե որևէ, այսպես ասած, կարգավորման տարբերակի, այլ ընդամենը առկա իրավիճակի քաղաքական կառավարման տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում