Google-ը ներկայացրել է փորձարարական Move Mirror ծառայությունը, որը թույլ է տալիս տեսնելու սեփական «արտացոլումը» այլ մարդկանց լուսանկարներում՝ գրում է telegraf.com-ը:
Ծառայությունն օգտագործում է նոթբուքի վեբ-տեսախցիկի տեսանյութը՝ օգտատիրոջ դիրքը ճանաչելու համար և փնտրում է նման դիրքով լուսանկարներ ու դրանց հիման վրա ստեղծում ընդհանուր GIF անիմացիա:
Ծառայության հիմքում երկու ալգորիթմ է ընկած, որոնցից մեկը ճանաչում է մարդու դիրքը և ստեղծում է նրա կմախքի պարզեցված մոդելը, իսկ երկրորդը փնտրում է առավել նման դիրք: