Այսօր՝ հունվարի 23-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություն անելու հարցը:
Ինչպես նշեց նախագծի համահեղինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ բոլոր այն ուսանողները, որոնք կառավարության սահմանած մասնագիտությունների ցանկում սովորելու ընթացքում կաշխատեն, ուստարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին խնդրեց նշել այդպիսի մոտիվացիա առաջացնող մասնագիտությունների շրջանակը. «Իմ կարծիքով՝ այս ոլորտի շահառուները չպիտի լինեն IT ոլորտի մարդիկ, այլ աշխարհում «մեռնող» մասնագիտությունները՝ նկարիչները, երաժիշտները»:
Մանրամասները՝ տեսանյութում: