Տրդատ Սարգսյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնից

Տրդատ Սարգսյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնից

PanARMENIAN.Net - Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվել է մարզպետի պաշտոնից: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում:

Սարգսյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հրաժարականի դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 7-ին:

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը կապվում էր Եղեգնաձորում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մարզպետի օգնականը ծեծի է ենթարկել փոխգնդապետին:

Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով, կալանավորվել էր:

Մարզպետը հերքել էր իր առնչությունն այդ միջադեպին և հայտարարել էր, որ վայր կդնի լիազորությունները՝ կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---