1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում բացվել է «Սարոյանը և Հայաստանը» ցուցահանդեսը

Երևանում բացվել է «Սարոյանը և Հայաստանը» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում բացվել է Վիլյամ Սարոյանի 110-ամյա հոբելյանին նվիրված «Սարոյանը և Հայաստանը» ցուցահանդեսը և մեկնարկել է «Երևան» հյուրանոցի բնակիչները» համատեղ նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը լինելու է «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում։ Նախագիծը իրականացնում են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցը համատեղ։

Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի ապրիլի 7-ից։

2018 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր Գրականության և արվեստի թանգարանը Երվանդ Քոչար թանգարանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հետ համատեղ նախաձեռնում է «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում կազմակերպել ցուցահանդեսների շարք՝ նվիրված հյուրանոցի մշտական բնակիչներին և նշանավոր հյուրերին։

1920-1930-ական թվականներին այստեղ ապրել և ստեղծագործել են հայ մշակույթի գիտության նշանավոր ներկայացուցիչներ Եղիշե Չարենցը, Շիրվանզադեն, Ավետիք Իսահակյանը, Փափազյանը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Երվանդ Քոչարը, Փանոս Թերլեմեզյանը, Վիկտոր Համբարձումյանը, Ալիխանյան եղբայրները և այլք։

Այս գործիչների մասին հարուստ վավերագրեր կան Գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում, որոնք առանձին խորագրերով կցուցադրվեն հյուրանոցում։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]