News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» համաժողովրդական շարժումը հայտարարություն է տարածել։

«Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ներառյալ` Երեւան քաղաքում, վերջին օրերին արձանագրվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ բնակաչության նկատմամբ համակարգային բնույթ կրող մի շարք անօրինական գործողություններ, մասնավորապես՝

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, խախտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, ՀՀ Հավաքների ազատության մասին օրենքի եւ այլ իրավական ակտերի պահանջները.

կոպտորեն խախտվում են մարդու՝ խաղաղ հավաքներին մասնակցելու, անհնազանդություն իրականացնելու, ազատ տեղաշարժվելու, ինչպես նաեւ սեփականության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները,

ՀՀ ոստիկանության ծառայողները, առանց ներկայանալու, առանց տարբերանշանների, հաճախ քաղաքացիական հագուստով, չունենալով որեւէ իրավական հիմք, անհամաչափ եւ առանց անհրաժեշտության, ինչպես նաեւ բռնության գործադրմամբ զանգվածաբար ձերբակալում եւ բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին, այդ բռնություններին բացականչություններով արձագանքող պատահական անցորդներին եւ զանգվածային լրտվության միջոցների ներկայացուցիչներին, ինչը զուգորդվում է մարդկանց գույքի, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների վնասմամբ,

ՀՀ ոստիկանության ծառայողները բաժանմունքներ բերման ենթարկածներին ստիպում են հրաժարվել փաստաբանական ծառայություններից, առանց արձանագրություններ կազմելու ապօրինի պահում են օրենքով սահմանված երեք ժամից ավելի,

Խաղաղ ցույցերը որակվում են որպես մասսայական անկարգություններ, եւ այդ պատրվակով հարուցվում են քրեական գործեր, այնուհետեւ ցույցի մասնակիցների նկատմամբ առաջադրում են մեղադրանքներ, իրականացվում են կալանավորումներ:

Պետական գործիչները եւ տարբեր աստիճանի պաշտոնյաները խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման սպառնալիքներ են հնչեցնում՝ ապահովելով բնակչության շրջանում վախի մթնոլորտի պահպանումը:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ մեր շարժման առաջին իսկ օրից մենք անդադար հայտարարել ենք, որ մեր շարժումը կրում է բացառապես խաղաղ բնույթ, մեր շարժման խորհրդանիշներից են վեր պարզած բաց ձեռքերը, եւ մենք բազմաթիվ օրինակներով ապացուցել ենք, որ գործում ենք միմիայն այս տրամաբանության սահմաններում: Հետեւաբար, տեղի ունեցող բռնությունների ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Սերժ Սարգսյանը: ՀՀ ոստիկանության ղեկավարությանը եւ աշխատակիցներին, ինչպես նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության զանազան պաշտոնյաներին եւ թիկնապահական ջոկատներ ունեցող ներկայացուցիչներին հիշեցնում ենք, որ հրամանով ապօրինություններ կատարելը չի ազատում պատասխանատվությունից:

Սույնի կապակցությամբ հրավիրում ենք ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ինչպես նաեւ այլ միջազգային կառույցների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դեսպանությունների, «Հյուման ռայթս վոթչի», «Ֆրիդոմ հաուսի», «Ամնեսթի ինթերնեշնլի» անհետաձգելի ուշադրությունը»,- ասվումէ  հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ