Ծիծեռնակաբերդի անտառում հրդեհի դեպքով 2 անձ է որոնվում

Ծիծեռնակաբերդի անտառում հրդեհի դեպքով  2 անձ է որոնվում

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայություն կենտրոն են ահազանգել քաղաքացիներ, որոնք տեղեկություններ են հայտնել՝ Ծիծեռնակաբերդի անտառում, բուսածածկ տարածքը հրդեհել են երկու անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան հաղորդագրությունն ուղարկել է ՀՀ ոստիկանություն միջոցներ ձեռնարկելու՝ հրդեհի հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

ԱԻ նախարարությունը հորդորում է զերծ մնալ հակահրդեհային կանոնների խախտումներից, հակաօրինական վարքագիծ դրսևորելուց:

Ավելի վաղ հաջողվել էր հանգցնել Ծիծեռնակաբերդի անտառում բռնկված հրդեհը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---