Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձել է պատմության ամենահարուստ մարդը
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձել է պատմության ամենահարուստ մարդը, գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով CNN-ին:
Bloomberg-ի փոխանցմամբ, Բեզոսի կարողությունը հունվարի 8-ի դրությամբ հասել է 105.1 միլիարդ դոլարի: Այսպիսով, նա գերազանցել է աշխարհի ամենահարուստ մարդու՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը:
Նշվում է, որ միլիարդատիրոջ կարողության մեծ մասը Amazon-ի բաժնետոմսերն են: Նոյեմբերին՝ վաճառքի սեզոնում, Բեզոսի կարողությունն աճել է 100 մլրդ դոլարով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխարհի ամենահարուստ մարդիկ 2017թ-ին հարստացել են 1 տրիլիոն դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ