Աշխարհ

02.08.2018 16:21


Ադրբեջանական զինուժի կորուստները 2018-ի հունիսին

Ադրբեջանական զինուժի կորուստները 2018-ի հունիսին

2018թ հունիս ամսվա վերաբերյալ բաց աղբյուրներից Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 2 դեպք, երկուսն էլ՝ ոչ մարտական կորուստներ։

• Հունիսի 18-ին Ջալիլաբադի շրջանում ձիուց վայր ընկնելով մահացել էրԱդրբեջանի ՊՍԾ զինծառայող Համիդով Այազ Զաբիլ Օղլուն (Həmidov Ayaz Zabil oğlu)։

Հունիսի 29-ին հայտարարվել էր մի քանի օր առաջ սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Քերիմլի Թուրան Մահիր օղլուի (Kərimli Turan Mahir oğlu) մասին։ Զինծառայողի աչքին կրակելով սպանել էր իր ծառայակից ենթասպան։

Թուրան Մահիր օղլու Քերիմլին (Turan Mahir oğlu Kərimli)

Թուրան Մահիր օղլու Քերիմլին (Turan Mahir oğlu Kərimli)

Բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում 2018թ հունվարի 1-ից հունիսի 30–ը հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 15 կորուստ, որից մեկի անունը անհայտ է։

ԱմիսՄարտականՈչ մարտ.Անհայտ
Հունվար31
Փետրվար111
Մարտ2
Ապրիլ1
Մայիս12
Հունիս2
Ընդհանուր762

Շեշտենք, որ կորուստների իրական պատկերը կարող է իրականում շատ ավելի մեծ լինել, քանի որ, ինչպես ցույց է տվել նախորդ տարիների փորձը, Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները, իսկ որոշ կորուստների մասին միայն տարիներ անց է տեղեկություն հայտնվում:

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը