Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպումը ոչնչի մասին չի խոսում, եղած-չեղած, մի հաշիվ է․ առավել կարևոր է Պուտինի տրամադրվածությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արկադի Վարդանյանը։

-Պարոն Վարդանյան, չնայած ամենատարբեր կանխատեսումների, ՌԴ նախագահ Պուտինը ժամանեց Հայաստան, ու, ի թիվս ամենատարբեր հայտարարությունների, մամուլը խիստ ուշագրավ է համարում նրա հանդիպումը երկրորդ նախագահի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։ Դուք սա համարո՞ւմ եք ՀՀ իշխանություններին ուղղված որոշակի մեսիջ։

-Եթե նույնիսկ այդպիսի հանդիպում տեղի է ունեցել՝ այն բացարձակապես ոչնչի մասին չի խոսում, եղած-չեղած, մի հաշիվ է։ Ես այդ հանգամանքին առանձնահատուկ ուշադրություն չէի դարձնի։

Ես շատ ավելի կարևոր եմ համարում Պուտինի տրամադրվածությունը, ընդհանրապես նրա դեմքի արտահայտությունը։ Ես չգիտեմ՝ արարողակարգով ինչպես էր նախատեսված, բայցևայնպես, այդ Վեհաժողովի ընթացքում սկզբից ձայնը տրվեց բոլոր այլ մասնակիցներին, և միայն վերջում ձայնը հատկացրին պարոն Պուտինին։ Մինչ ելույթ էին ունենում մնացած բոլորը, և մինչ հերթը կհասներ իրեն՝ ես ուշադիր հետևում էի իր դեմքի արտահայտությանը և այնտեղ տեսնում էի ոչ դրական էմոցիաներ։ Ես նաև նկատեցի, որ Փաշինյանի ելույթի ամբողջ ընթացքում նա նույնիսկ գլուխը չթեքեց իր կողմը, ամեն կերպ փորձում էր հասկացնել, որ իրենց ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչի մասին է խոսում Փաշինյանը, ինչ-որ բլոկնոտ վերցրեց, ինչ-որ գրառումներ արեց… մի խոսքով՝ իրեն այնպես էր պահում, որ արհամարհանքն ակնհայտ էր։

Բայցևայնպես, ես կարծում եմ, որ մեզ համար այդ միջոցառումը բավականին մեծ նշանակություն է ունենալու։ Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պուտինին ճանապարհելիս՝ որքան հայտնի դարձավ, գրեթե մեկուկես ժամանոց հանդիպում է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Թե ինչի մասին են խոսել, ինչ հարցեր են քննարկել՝ պարզ չէ, բայց ես հույս ունեմ, որ վարչապետն անդրադարձել է մեզ համար կարևոր մի շարք հարցերի, որոնց թվում է նաև Լարսի անցակետի հետ կապված դժվարությունները մեր բեռնափոխադրողների համար, լավ կլիներ, եթե այդ խոսակցության ընթացքում անդրադարձ լիներ նաև երկաթգծի թեմային և այն սպառնալիքներին, թե Ռուսաստանը ուզում է հրաժարվել և այլն… Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ այս միջոցառումը Հայաստանի համար շատ կարևոր էր, քանի որ ամեն ինչից բացի, պայմանավորվածություններ են ձեռք բերվել այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Իրանը՝ մեր անմիջական հարևանը, և Սինգապուրը։ Ըստ իս՝ Նիկոլը շատ ճիշտ է օգտագործել այդ միջոցառումը՝ և՛ հնչեցնելով, և՛ փաստացի իրականացնելով մեզ համար շատ կարևոր փաստաթղթերի ստորագրումը։ Մենք Իրանի հետ ոչ միայն հարևաններ ենք, այլ մեր էթնիկ ծագումով, կարելի է ասել՝ հորեղբոր որդիներ ենք։ Դա դիվանագիտորեն շատ նուրբ նշվեց Նիկոլի հայտարարության ընթացքում։

Իսկ ինչ վերաբերում է բուն գագաթնաժողովին, ապա այնտեղ հնչած ելույթները ոչ այլ ինչ էին, քան ինչ-որ բաժակաճառեր հիշեցնող, բարի ցանկություն արտահայտող խոսքեր, որոնք ոչ մի բովանդակություն չունեին։ Դուք գիտեք իմ վերաբերմունքը այդ ԵԱՏՄ-ի հետ կապված՝ խիստ բացասական է, այն մեր երկրին վնասից բացի, ոչ մի օգուտ չի տալիս։

-Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Մոսկվա՝ Պուտինի հրավերով։ Մենք կարո՞ղ ենք գոնե արձանագրել, որ նոր իշխանությունները դարձել են ընկալելի Ռուսաստանի համար, և այլևս չկա այդ խորթ վերաբերմունքը։

-Ո՛չ, այն, որ մենք այդ ակումբում խորթ ենք՝ միանշանակ է։ Այդ հինգ մարմնից կազմված ակումբի միայն մեկ մարմինը՝ Հայաստանը ընթանում է տրամագծորեն հակասող ճանապարհով։ Ի միջի այլոց, նշեմ, որ ինձ համար բավականին նշանակալի էր Փաշինյանի հանդիպումը Լուկաշենկոյի հետ։ Մենք գիտենք, որ նա էլ երբեմն առանձնահատուկ հայտարարություն է հնչեցնում, այդ թվում՝ անձամբ Ռուսաստանի և Պուտինի հասցեին։ Հնարավոր է ենթադրել, որ ձեռք են բերվել որոշակի համաձայնություններ։ Համենայնդեպս, այն հայտարարությունը, որով հանդես եկավ Լուկաշենկոն՝ ասելով, որ Հայաստանի դեմ որևէ դաշնակցային հարաբերություն Բելառուսն իրեն թույլ չի տա։ Ես այդ բառերը բավականին լուրջ եմ ընդունում և կարծում եմ, որ Բելառուսի հետ Հայաստանին նույնպես հաջողվել է ինչ-որ մակարդակի համաձայնություններ ձեռք բերել։

-Մամուլում շատ է շահարկվում նաև գազի գնի հնարավոր թանկացման հարցը՝ հունվարից։ Կարծում եք՝ դա կլինի՞ հերթական ճնշման միջոցը Ռուսաստանի կողմից։

-Իհարկե, մենք նման լծակներ շատ ենք տեսնում՝ և՛ գազի գնի թանկացումը, և՛ երկաթգծի պայմանագրի չեղարկումը, և՛ բազում այլ տրամաչափի հարցեր։ Բայց, ըստ իս՝ դրանք որևէ բան չպարունակող սպառնալիքներ են, որովհետև Ռուսաստանը շատ լավ հասկանում է, թե ինքն ինչ վիճակում է հայտնվում՝ նավթի գների անկումը շարունակվում է, Սաուդյան Արաբիան վերականգնել է նավթահանման իր կարողություններն ու ծավալները։ Նրանք այդ ամենը շատ լավ են հասկանում և իրենց պետք չէ ավելորդ գլխացավանք ստեղծել ռուս-հայկական հարաբերություններում՝ գազի գին բարձրացնելով։ Առանց այդ էլ նման քաղաքականությամբ իրենք բավականաչափ խայտառակ են եղել՝ դա վերաբերում է նաև ռուս-ուկրաինական ճգնաժամին, երբ ի հայտ եկավ այդ գազի գնի հանգամանքը։ Մինչև այսօր էլ Ռուսաստանը չի կարողանում մաքրվել իր այդ խայտառակ քաղաքականության հետքերից։ Այնպես որ, չեմ կարծում՝ գազի գնի թանկացումը կարող է իրականություն դառնալ, մանավանդ որ մենք տեսանք՝ այդ գագաթնաժողովի ընթացքում հստակ խոսվեց այդ ոլորտում Իրանի հետ հնարավոր համագործակցության մասին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում