News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փետրվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է երկրի 2019 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ իր առաջարկները:

Բյուջեի նախագծի համաձայն՝ վարչակազմը ծրագրում է արտասահմանյան պետություններին օգնության ցուցաբերման արմատական կրճատումներ:

Փաստաթղթով առաջարկվում է Հայաստանին 2019 ֆինանսական տարում 3,24 մլն դոլարի տնտեսական օգնություն ցուցաբերել: 2018 թվականին այս օգնությունը կազմում է 4 մլն դոլար: ԱՄՆ-ն միջազգային ռազմական կրթական ծրագրի շրջանակում Հայաստանին կհատկացնի 600 հազար դոլարի օգնություն: Թմրանյութերի միջազգային վերահսկողության ապահովման համար Հայաստանը կստանա 1,5 մլն դոլար: Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, ապա Հայաստանին, ինչպես եւ Ադրբեջանին, ոչ մի միջոց չի հատկացվի:

Նշենք, որ անցյալ ֆինանսական տարում վարչակազմը Ադրբեջանի տնտեսական օգնությունը դադարեցրել էր, սակայն որոշել է 2019 թվականին 3 մլն դոլար հատկացնել: Ադրբեջանին նաեւ 600 հազար դոլարի օգնություն կհատկացվի ռազմական կրթական ծրագրի շրջանակում:

Ինչ վերաբերում է հարեւան Վրաստանին, ապա վարչակազմը նախատեսել է  հատկացնել 25 մլն դոլարի տնտեսական օգնություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ