Ադրբեջանի վերջին ագրեսիան ասում է, որ Արցախը երբևէ ու որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի մաս լինել. Արմեն Պապիկյան

Հոկտեմբերի 16-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվել է «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը։

Քննարկման ժամանակ ԵԱՀԿ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչներին նախ տեղեկացրել է հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ քաղաքական և դիվանագիտական շփումների մասով։

Այս մասին տեղեկացնում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը :

Դեսպան  Պապիկյանն իր ելույթում անդրադարձել է հետևյալ խնդիրներին․

Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումից երեք շաբաթ անց արդեն կարող ենք փաստել, որ ծրագրավորված բլիցկրիգը տապալվեց, ինչպես նաև կարող ենք պնդել, որ Ադրբեջանը երբեք նման լայնածավալ պատերազմական գործողություններ չէր սկսի, առանց Թուրքիայի լիակատար ռազմական, քաղաքական և Թուրքիայի կողմից հովանավորվող զինյալ ահաբեկիչների աջակցության։

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած 11-ժամյա հանդիպման արդյունքներով ընդունված հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ համատեղ հայտարարությունը շատ թույլ լավատեսություն առաջացրեց հայկական հասարակությունում՝ հաշվի առնելով Ադրբեջանի իսկ կողմից ընդունված փաստաթղթերի և համաձայնությունների չհարգելու նախկին դեպքերը։

Հայտարարված հումանիտար հրադադարից անմիջապես հետո ադրբեջանական հարձակողական գործողությունների ինտենսիվությունը էլ ավելի աճեց։ Ադրբեջանի ռազմական ինքնաթիռները՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի օգնությամբ, հոկտեմբերի 13-ին միայն իրականացրել են 36 մարտական թռիչք։

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները՝ կիրառելով նաև ռազմական ինքնաթիռներ և հարձակողական ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի հարձակումների ինտենսիվությունը և բացառապես հարձակողական բնույթի սպառազինությունների կիրառումը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության թիրախավորումը վկայում են, որ այդ երկրի իշխանությունների նպատակն է պատճառել հնարավորինս մեծ վնաս՝ ինչպես քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների, այնպես էլ ենթակառուցվածքի առումով։

Այս համատեքստում դեսպան Պապիկյանը ներկայացրել է Արցախի բնակչության շրջանում կորուստները և գույքի, ենթակառուցվածքների մասով գրանցված վնասները։ Նա նաև տեղեկացրել է, որ հազարավոր կանայք, երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ այսօր ապրում են մշտական կյանքի սպառնալիքի և հոգեբանական տեռորի պայմաններում։

Դեսպան Պապիկյանը տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքն Ադրբեջանի կողմից թիրախավորելու մասին՝ նշելով, որ Հայաստանի զինված ուժերը, հետևելով Ադրբեջանի տրամաբանությանը, այսուհետ կարող են թիրախավորել Ադրբեջանի տարածքում ցանկացած զինվորական օբյեկտ։

Քաղաքական և դիվանագիտական բնույթի զարգացումներ

Հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ հայտարարություն են արել՝ համանախագահ երկրների ԱԳ նախարարների մակարդակով՝ կոչ անելով հարգել հրադադարը և աշխատել հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների հաստատման ուղղությամբ։ Միջազգային հանրությունը շարունակում է ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ իր կոչերը։

Հայաստանը մշտապես շեշտել է, որ իմաստալի երկխոսություն և բանակցային գործընթաց ունենալու համար նախ և առաջ պետք է նման գործընթացի շրջանակներում մեկ ընդ միշտ բացառել ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը, և այսօր Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները։

Թուրքիայի ներգրավվածություն

Հանգամանալից ներկայացրել է թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Ադրբեջանի՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային հարձակումների օդային ապահովման, ինչպես նաև օդային հարձակումների վերահսկման և կառավարման իրականացման մասին վկայող փաստերը։

Թուրքիայի կողմից Ադրբեջանի աննախադեպ լայնածավալ ռազմական ագրեսիայի աջակցությունը վկայում է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների՝ Արցախի ժողովրդին բնաջնջելուն ուղղված քաղաքականության մասին։

Ռազմական աջակցությունից զատ, Թուրքիան շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել Բաքվի որոշումների կայացման գործընթացում։ Որպես օրինակ բերվել է այն փաստը, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը Մոսկվայից վերադառնալուն պես հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկերոջ հետ, որից հետո, և չնայած Մոսկվայում ձեռք բերված համաձայնությանը, հայտարարել է, որ հումանիտար հրադադար հաստատելու պայմաններ ներկայումս առկա չեն։

Թուրքիայի ղեկավարությունը, հակառակ Մոսկվայի հայտարարության, հրահրում է Ադրբեջանին՝ շարունակել ռազմական ագրեսիան։ Հետևաբար, Թուրքիան այսօր դարձել է ռազմական գործողությունները դադարեցնելու համար հիմնական խոչընդոտը։

Թուրքիայի ներգրավվածությունը կասկածներ չի հարուցել նաև ՄԻԵԴ-ի մոտ, որը հոկտեմբերի 14-ին վերահաստատել է հոկտեմբերի 6-ին Թուրքիայի հանդեպ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումը։

Օտարերկրյա ահաբեկչական մարտիկների մասնակցությունը ռազմական գործողություններին

Օտարերկրյա ահաբեկչական մարտիկների՝ Ադրբեջանի զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին մասնակցությունը նոր զարգացում է ԼՂ հակամարտության համատեքստում։ Տարբեր աղբյուրների տեղեկություններով մինչև 4000 ահաբեկչական մարտիկներ են պատերազմում Ադրբեջանի կողմից։ Հոկտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է դրանցից 107-ի զոհվելու փաստը։

Չնայած Ադրբեջանի և Թուրքիայի հերքումներին՝ Թուրքիայի կողմից զինյալ ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան հաստատվել է ինչպես հետախուզական, այնպես էլ լրատվական բազմաթիվ հետաքննությունների արդյունքներով։

Սա չափազանց վտանգավոր զարգացում է․ այսօր ԵԱՀԿ-ում ունենք մասնակից պետություն, որն օգտագործում է զինյալ ահաբեկիչներին իր կողմից հրահրվող պատերազմներում: Ավելին, Թուրքիան իր հավաքագրման սխեմայի միջոցով ֆինանսավորում է ահաբեկիչներին և նպաստում է ահաբեկչական խմբավորումների ու ահաբեկչական մարտիկների տարածմանն աշխարհի տարբեր տարածաշրջաններում:

Հավատարմության զգացողության շնորհիվ այս խմբերը դառնում են Թուրքիայի վստահված բանակը, որը կարող է տեղակայվի աշխարհի տարբեր մասերում, որտեղ զինված ուժերի ներգրավվումը նպատակահարմար չէ: Սիրիա, Լիբիա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի. հարցն այն է, թե ո՞րն է լինելու հաջորդ տարածաշրջանը։

Այսօր Արցախի և Հայաստանի ժողովուրդը մարտնչում է միջազգային ահաբեկչության դեմ, կռիվ է տալիս այն պետությունների դեմ, որոնք չեն խորշում ահաբեկիչներին և ջիհադիստներին օգտագործելուց։ Թուրքիայի նման գործելաոճը կանգնացնելու համար միջազգային հանրությունը պետք է ավելի կոշտ և հասցեական դատապարտի այդ վարքագիծը։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նման քաղաքականությունից հրաժարվելու համար միջազգային հանրությունը պետք է ավելի թիրախավորված միջոցառումներ իրականացնի։

Եզրափակելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի այս վերջին ագրեսիան կասկածից վեր է դարձնում, որ Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի մաս լինել, և Արցախի անկախության ճանաչումն անհրաժեշտություն է։  

Տպել
1549 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել