Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Որևէ մեկը չփորձի ապացուցել, թե մենք խեղճ ժողովուրդ ենք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում մասնակցել է Մարտունի քաղաքի 190-ամյակին նվիրված միջոցառումներին:

Շնորհավորելով քաղաքի հրապարակում հավաքված մարտունեցիներին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Մարտունին հպարտանալու առիթ ունի, որովհետև մարտունեցիները, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, աչքի են ընկնում ուժեղ կամքով, աշխատասիրությամբ, հուսահատության հետ չհամակերպվելու ուժով: «Մարտունին հայտնի է նաև նրանով, որ բազմաթիվ մարտունեցիներ, դժվարություններին հանդիման, ստիպված եղան մեկնել արտագնա աշխատանքի, բայց նրանք գնում էին ոչ թե հեռանալու, այլ Հայաստանում մնալու համար, իրենց երկիրը, քաղաքը շենացնելու համար: Ուզում եմ այդ մարդկանց և բոլորիդ շնորհակալություն հայտնել առաջին հերթին աշխատասիրության, հարենասիրության, ձեր ուժի և կամքի համար: Դուք երբեք ոչ մի դժվարության առաջ չեք ընկրկել և չեք ընկրկելու: Մարտունու 190-ամյակն առանձնակի աչքի է ընկնում նրանով, որ մենք իրար հետ արդեն իսկ կերտել ենք Նոր Հայաստան, որտեղ յուրաքանչյուրն իրեն զգում է հաղթանակած և միշտ պետք է զգա այդպես:

Ո՞րն է Հայաստանում տեղի ունեցած առանցքային փոփոխությունը: Ամենաառանցքային փոփոխությունն այն է, որ ձեզնից յուրաքանչյուրն այսօր Հայաստանի Հանրապետությունում իշխանություն է: Շատ դեպքերում ասում են, թե այս երկրում 3 մլն նախագահ, 3 մլն վարչապետ կա, և դա ասվում է որպես քննադատություն: Համաձայն չեմ դրա հետ և համարում եմ, որ երկրում 3 մլն վարչապետ լինելը ոչ թե թերություն է, այլ առավելություն: Դրանում է այն խոսքի իմաստը, երբ ասում ենք, որ դուք ՀՀ-ում իշխանություն եք: Նոր Հայաստանում վարչապետ լինելը վայելք չէ, այլ պատասխանատվություն, և երբ ասում ենք, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, հենց դա նկատի ունենք: Եվ մենք փոփոխությունների կհասնենք, եթե այս նախադասության բուն իմաստը լուրջ հասկանանք, գնահատենք: Հեղափոխության ժամանակ, երբ հրապարակում մի քանի հարյուր հազար մարդ էր կանգնած, դիմելով ժողովրդին` ասացի, որ հեղափոխությունն ունի մի առաջնորդ, և այն դուք եք: Ձեզնից յուրաքանչյուրն այս երկրի վարչապետ է, դա նշանակում է մեզնից յուրաքանչյուրի առանձնակի պատասխանատվությունը մեր իրականության համար: Մենք տասնյակ տարիներ չորս-հինգ հոգով ենք հարթակում կանգնած եղել և ասել ենք՝ փոփոխության ճակատագիրը ձեզնից է կախված: Այսօր յուրաքանչյուրիս պատասխանատվության ժամն է եկել` հասկանալու, թե ձեզնից յուրաքանչյուրի որոշումից ինչքան բան է կախված: Ընտրություններում յուրաքանչյուրս մի ձայն ունի, և յուրաքանչյուր ձայնի ճակատագիրը որոշելիս ամեն մարդ պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը, որովհետև հիմա այն ժամանակը չէ, երբ ընտրակաշառք բաժանողն է որոշում, այլ դուք` ձեր մի քվեն որևէ մեկին տալով վճռում եք այս երեխաների ճակատագիրը, ովքեր քվեարկելու իրավունք չունեն, բայց ովքեր հեղափոխությանը մասնակցել են: Միշտ խոստացել եմ, որ խոսելու եմ ճշմարտության մասին, չեմ փորձելու իրականությունը շեղել: Երբ մարզեր այցելելիս ավտոմեքենայի պատուհանից նայում եմ, ցավ եմ ապրում, որովհետև այսօր մեր հայրենիքն աղբի մեջ կորած է: Այս խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ: Այսօր ամենամեծ խնդիրն աղբի վերամշակման գործարան ստեղծելն է: Այսօր Հայաստանում, եթե քաղաքացին առնվազն իր միջավայրը մաքուր չպահի, մեր երկրում լուրջ բաներ չեն փոխվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` մատնացույց անելով Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի մոտ առկա աղբով լի տեսարանը:

Վարչապետի պաշտոնակատարն անթույլատրելի է համարել նման իրավիճակը: «Ինչո՞ւ երկրում չէր լինում հեղափոխություն, որովհետև վախենում էինք ինչ-որ բանից, պարտվելուց, հետապնդումների ենթարկվելուց, բայց երբ հաղթեցինք` դադարեցինք վախենալ: Այսինքն, մեր ընկալումը փոխվեց: Բայց իշխանության փոփոխությունը բավարար չէ, դեռ շատ բաներ կան փոխելու: Թափված աղբն անարգանք է բոլորիս նկատմամբ: Նրանք ուզում են մեզ սովորեցնել աղբի մեջ ապրել, բայց մենք մաքրեցինք քաղաքական աղբը և պետք է մաքրենք ֆիզիկական, մտավոր, բարոյական, հուսահատության աղբը:

Մենք որևէ աղբի գոյությունը չենք հանդուրժելու, որովհետև մի ժողովուրդ ենք, ով Սիմոն Մարտիրոսյանի, Յուրի Վարդանյանի, Մոնթե Մելքոնյանի նման հերոսներ ունի: Մեզ անընդհատ բոլորն ամեն տեղից ուզում են համոզել, թե մենք փոքր ժողովուրդ ենք, խեղճ ժողովուրդ եք, յոլա գնացող ժողովուրդ ենք, բայց այսօր բոլորին ասում ենք, որ մենք այդպիսի ժողովուրդ չենք, այլ մեծ ժողովուրդ ենք: Հեղափոխության իմաստը հենց դա է: Ինքներս մեզ և աշխարհին ապացուցել ենք, որ մենք մեծ ժողովուրդ ենք հենց միայն պատճառով, որ արել ենք մի բան, որ աշխարհում մեզնից առաջ որևէ մեկն ի վիճակի չի եղել անել: Մեզնից շատերը չէին հավատում, որ հնարավոր է սիրով և համերաշխությամբ հասնել այսպիսի փոփոխությունների, որովհետև շատերն ուզում էին, որ մեր երկրում, փողոցներում արյան գետեր հոսեին, բայց մենք դա թույլ չենք տվել և թույլ չենք տալու: Որևէ մեկը չփորձի ապացուցել, թե մենք խեղճ ժողովուրդ ենք. մենք հզոր ենք և հաղթած, որևէ մեկը չփորձի մեզ հետ խոսել կարեկցանքով, սպառնալիքով, քամահրանքով: Սա Նարեկացու ժողովուրդն է, սա Մաշտոցի, Մոնթե Մելքոնյանի, Մարշալ Բաղրամյանի, Տիգրան Մեծի ժողովուրդն է: Բայց մեր մեծությունը սկսում է նաև այնտեղից, որ մենք մեր հայրենիքում աղբը տեսնելիս կռանում ենք և վերցնում, որովետև մենք մեծ ժողովուրդ ենք և սիրում ենք մեր հայրենիքի ամեն անկյունը և թույլ չենք տա, որ որևէ մեկը մեր հայրենիքի մի անկյունն օտար դարձնի մեզ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ, վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ հեղափոխությունը կազմակերպող քաղաքական թիմն իրականացրել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: «Մենք ասել էինք, որ իշխանության փոփոխության կամքը կդարձնենք իրականություն, ընդ որում, առանց բռնության, ասում էինք, որ անզիջում պայքար կմղենք կոռուպցիայի դեմ, և այսօր այդ պարտավորությունը լիարժեք կատարված է, այն ընթանում է հնարավոր ամենամեծ ծավալով և թափով: Ասում էինք, որ կհասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների. ձեր օգնությամբ հոկտեմբերի երկուսին մի քանի ժամում Աժ-ն շրջափակելով՝ մենք հասանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Հետևաբար, այն բոլոր խոստումները, որ տվել էինք հեղափոխական այս փուլի համար, կատարված են: Մենք կատարել ենք մեր ամենամեծ խոստումը, որ իշխանությունը վերադարձնելու ենք ժողովրդին: Մեր բոլորի ճակատագիրը ձեր ձեռքում է: Դուք պետք է ընտրեք, թե հետագա հինգ տարիներին ով լինի վարչապետ: Ես ձեզ երաշխավորում եմ, որ որևէ մեկը չի կարող որևէ վարչական լծակով, ընտրակաշառքով, սպառնալիքով ձեզ հարկադրել ընտրել որևէ մեկին, Հայաստանում տեղի են ունենալու արդար ընտրություններ: Հույս ունեմ, որ «ընտրական ասողների» ինստիտուտի ներկայացուցիչները գայթակղության չեն տրվի: Թույլ չտաք, որ որևէ մեկը ձեզ ասի, թե դուք ում ընտրեք: Հետևեք քարոզարշավին, քաղաքական ուժերին, որոշեք, թե ում եք ուզում ընտրել, և ձեր որոշումը մեզ համար կլինի անբեկանելի»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը շրջել է Մարտունու հրապարակում բացված տաղավարներով, որտեղ մարտունեցիները հյուրերին են ներկայացրել իրենց արտադրանքը, մշակույթն ու արհեստները:

Մարտունիից Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Նորատուս համայնք՝ այն վայրը, որտեղ մեծաքանակ աղբ էր թափված: Համայնքի ղեկավարը զեկուցել է, որ աղբով լի տարածքը պատկանում է մասնավորին, ինչի կապակցությամբ վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվել է, թե ինչու մինչ այժմ նրա նկատմամբ վարչական տույժ չի կիրառվել: «Պետք է վարչապե՞տն անցներ այս տարածքով, որ այն մաքրվեր: Ձեր միջավայրին խիստ ուշադրություն դարձրեք: Դուք պարտավորություն ունեք մաքուր պահելու ձեր միջավայրը: Խնդիրը տույժի մեջ չէ, այլ ձեր մաքուր միջավայրի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` դիմելով համայնքի պատասխանատուներին և տարածքի սեփականատերերին: Վերջիններս խոստացել են, որ այսուհետև մեծ ուշադրություն կդարձնեն այս խնդրին, ու նման բան այլևս չի կրկնվի:

Նիկոլ Փաշինյանը Գավառում` Գեղարքունիքի մարզպետարանում, հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին և դպրոցների տնօրեններին: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձ է կատարել առաջիկա քաղաքական գործընթացներին, մասնավորապես, խորհրդարանական ընտրություններին և պահանջել նրանցից հրաժարվել վարչական լծակների կիրառումից` ընտրական պրոցեսների ընթացքում: «Հին ավանդույթներն այլևս չեն գործելու: Դպրոցի տնօրեններին, համայնքների ղեկավարներին հնարավոր է դիմեն, որպեսզի ինչ-որ լծակներ օգտագործվեն` իրենց համար ընտրական առավելություններ ապահովելու համար: Մեր խնդիրը հստակ է` ՀՀ քաղաքացուն որևէ մեկը չպետք է ասի, թե նա ում ընտրի: Քաղաքացիները հետևում են քաղաքական գործընթացներին, քարոզարշավին և որոշում կկայացնեն իրենց քվեարկության հարցում: Պետք է բացառվի տնօրենների, մանկավարժների ներգրավումը քարոզչական պրոցեսներին, ոչ մի ուսուցիչ չպետք է օգտագործի իր կարգավիճակը քարոզչական նպատակներով: Նրանց գործառույթը գիտելիք հաղորդելն է և կրթական պրոցեսը կազմակերպելը: Մենք այս երևույթն արմատախիլ ենք անելու»,- ասել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ընտրություններում վարչական լծակների, սպառնալիքների մեթոդներ օգտագործելու քայլերը, ինչը քաղաքացու կամքի սահմանափակում է: «Նման ցանկացած դրսևորում կոշտ արձագանքի պետք է արժանանա: Իրավապահ մարմինների առաջ հստակ խնդիր է դրված, և որևէ մեկը նույնիսկ չպետք է կաշառքի փորձ անի: Ավելի լավ է՝ մի արեք, քաղաքացիներին թողնում ենք հանգիստ»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՏԻՄ-երի խնդիրներին, աշխատատեղերի բացմանը, մթերումների, աղբահանության, հարկային վարչարարության հետ կապված խնդիրներին: «Մենք ուզում ենք, որ լինեն իրական հնարավորություններ բոլորի համար, որպեսզի ներդրումներ արվեն, նոր աշխատատեղեր բացվեն, ինքնազբաղվածության հարց լուծվի: Մենք ուզում ենք այնպես անել, որ մարդիկ քաջալերվեն` իրենց արդյունքը ստեղծելու: Մենք ուզում ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան վաստակել, և՛ փոքր, և՛ միջին և՛ մեծ բիզնեսը: Մեր քայլերն ուղղված են այս ամենին: Հեղափոխության հաջորդ ամենակարևոր խնդիրը համարում եմ աշխատանքի քաջալերումը: Մենք մարդկանց պետք է օգնենք, որ հուսահատության, խեղճի, ուրիշի ողորմության կարիքն ունեցողի հոգեբանությունն այլևս չլինի: Հայաստանը պետք է լինի և է հնարավորությունների երկիր»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ միկրոբիզնեսին կառավարությունն ընդհանրապես ազատելու է հարկերից, ինչն արվում է աշխատանքը քաջալերելու համար: Վարչապետի պաշտոնակատարը համայնքների ղեկավարներին հորդորել է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել պոտենցիալ ներդրողներին, ովքեր նպատակ ունեն ստեղծելու նոր աշխատատեղեր:

Ի պատասխան միջպետական փոխգործակցությանը և, մասնավորապես, Բելառուսի հետ հարաբերությունների հետ կապված հարցին` Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այնպիսի հարաբերություններ, ինչպես իրենք սովոր են ունենալ Հայաստանի հետ, այլևս չեն լինելու: Հնարավոր է` մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մեծ ժողովուրդ ենք, հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, գեներալներ, մշակույթ ունեցող ժողովուրդ ենք: Բայց այդ հարաբերություններում համոզված եղեք, որ մեր կառավարությունն ի վիճակի է պահպանել և պաշտպանել մեր երկրի շահերը: Դրա հետ բոլորը պետք է հաշվի նստեն, և խոստանում եմ, որ հաշվի կնստեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում