18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը կանցնի՞ այլ արժույթի. ԿԲ նուրբ ակնարկը. 168 Ժամ

Սեպտեմբերի 15-ին սոցիալական ցսւնցերում բուռն քննարկումներ սկիզբ առան՝ կապված ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի 24-ին տված մի հարցազրույցի հետ։ Խոսքը վերաբերում էր ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի ներդրմանը։

Հայաստանյւսն ԶԼՄ-ները, հղում անելով Միր 24-ին, գրեցին, որ Մհեր Գրիգորյանն առաջարկել է հրաժարվել դոլարից եւ ԵԱՏՄ տարածքում անցնել միասնական արժույթի։ Հնչեցին քննադատություններ և անգամ վիրավորանքներ՝ հատկապես, որ շատերին թվւսցել էր, թե խոսքը նաև ազգային դրամից հրաժարվելու մասին է։

Փոխվարչւսպետը ստիպված եղավ պարզաբանում ներկայացնել և «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց, որ «Միր 24» հեռուստւսընկերության նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իր խոսքերը, քանի որ ինքը կոնկրետ արժույթի կամ արտարժույթի, առավել ևս ւսրտւսրժույթից հրաժարվելու մասին ոչինչ չի ասել։

Թեման դրանով փակվեց, ինչին նպաստեց նաև այն հանգամանքը, որ Երևանի ավագանու նախընտրական եռուն շրջանն էր, և բոլորի ուշադրության կենտրոնում քարոզարշավն էր։ Այժմ, երբ ընտրություններն ավարտված են, չէր խանգարի հետահայաց անդրադառնալ արծաթային այդ աղմուկին, մութ կետեր չմնան:

Ուշագրավն այն էր, որ շատերը հաշվի չառան մի կարեւոր հանգամանք. Մհեր Գրիգորյանը փորձառու բանկիր է, մինչեւ պետական պաշտոնի նշանակվելը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը եւ լավ ծանոթ է ԿԲ մոտեցումներին: Նրա պես մարդիկ, որպես կանոն, ուշադիր են իրենց շուրթերից դուրս եկած ցանկացած բառի նկատմամբ եւ դժվար թե չհամաձայնեցված եւ անզգույշ արտահայտություններ անեն:

Աղմուկը, որը բարձրացավ, 2 պատճառ ուներ։ Նախ Միր24-ը,/դիտավորյալ, թե ոչ/ այնպես էր ներկայացրել նյութը, որ լսարանի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե Մհեր Գրիգորյանն առւսջարկում Է անցնել միասնական արժույթի։ Հաջորդ պատճառն այն Էր, որ հայաստանյան լսարանը, չափազանց զգայուն լինելով այս թեմայի նկատմամբ, ուշադիր չէր եղել և չէր նկատել, որ խոսքը ոչ թե ընդհանրապես միաս­նական արժույթի անցնելու մասին է, այլ ԵԱՏՄ երկրների միջև առևտրի մասին: Հարցը հնչել է ուղիղ այսպես. «Եվրասիական տնտեսական  միության տարածքում միտում կա փոխադարձ հաշվարկներում հրաժարվել դոլարից: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են երկրները պատրաստ ամբողջությամբ անցնել ռուբլով կամ ասենք, տենգեով հաշվարկներին»:

 

Ինչին ի պատասխան ՀՀ փոխ­վարչապետը պատասխանել է. «Գիտեք, իհարկե, այլընտրանքային և դիվերսիֆիկացված արժութային հւսշվւսրկներ ունենալը շատ լավ Է և արդյունավետ։ Դա ցանկալի արդյունք է պոտենցիալ միությունների համար։ Այդ թվում նաև բավականին դժվար առաջադրանք է, որը պետք Է լուծել շատ նրբորեն և մանրամասնորեն։ Սա ոչ միայն արժույթի հարցն Է, այլ նաև վերաբերում Է գործառնական հարցերի։ Սա, վերջիվերջո, Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտին սիմետրիկ աջակցության հարց Է։ Եվ սա վարչական, կարգավորող և այլ նորմատիվ բազաների ներդաշնակեցման հարց է։ ՏԵսականորեն դա հնարավոր է, գործնականում դա նույնպես հնարավոր է, բայց այդ ուղղությամբ պետք է աշխատել: Եւ, իհարկե, դա դժվար աշխատանք է: Բայց այն իրական է, եթե ուսումնասիրենք: Ես կարծում եմ ակտիվության տարբեր աստիճաններում ցանկացած տնտեսական միություն այդ թվում նաեւ Եվրասիական տնտեսական միությունը, այս աշխատանքը կակտիվացնի։ Դա ակնհայտ Է, քանի որ նույնիսկ առանց որևէ մի­ասնական արժութային գոտու, այն ազդեցությունները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրացիայից. միություններից, ամբողջա­կան չեն, եթե աշխատում են այլ միության կամ այլ երկրի արժույթով։ Այդ իմաստով, կարծում եմ՝ այո, այդ գործընթացը ակնհայտ է, դրա արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կընթանա բավականին ակտիվ կերպով։ Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում»։

Շատերին կարող է նաև զարմանա­լի թվացած լինել, որ այս աղմուկին բացարձակապէս անմասն մնաց ա ժույթի գծով ամենակոմպետենտ կառույցը ՀՀ Կենտրոնական բանկը որևէ կերպ չմեկնաբանելով այս խոսակցությունները։ Սակայն ԿԲ-ն միայն առաջին հայացքից էր լուռ:Մհեր Գրիգորյանի հարցազրույցի հաջորդ օրն իսկ ԿԲ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպվել է բարձր մակարդակի միջազգային համաժողով: Այսինքն՝ ԿԲ-ն կարեւրեց ազգային դրամի  ներդրոքւմն ու կայացումը՝ փարատելով այն մտավախությունները, որ Հայաստանը կարողէ հրաժարվել ազգային արժոիյթից:

Իսկ դրանից երկու օր անց ՀՀ Կենտրոնական բանկում գումարվեց ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 17-րդ նիստը։ Ինչպես նշվում Էր հաղորդագրության մեջ, միջոցառման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջա­նակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, ԵԱՏՄ ֆինանսական կենտրոնի կարգավորման ազգային մարմնի խնդիրների և լիազորությունների, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի, իրականացվող դրամավարկային քաղաքականության, արժութային քաղաքականության վերաբերյալ հարցեր։ Մասնակիցներին ներկայացվել Է ՀՀ դրամական փոխանցումների միաս­նական համակարգը։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ