Միասնական քննությունները սկսվել են

Միասնական քննությունները սկսվել են

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին ՀՀ ամբողջ տարածքում մեկնարկել են միասնական քննությունները: Առաջինն օտար լեզվինն է:

Երևանում ու մարզերում գործելու է քննական 24 կենտրոն, որոնցից 8-ը՝ մայրաքաղաքում:

Հանձնվող առարկաներն են՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն: Քննություն հանձնողների նախնական քանակն է՝ ռուսերեն՝ 171, անգլերեն՝ 1812, գերմաներեն՝ 57, ֆրանսերեն՝ 54, իսպաներեն՝ 5, իտալերեն՝ 3: Պարսկերեն հանձնող չկա:

Միասնական քննությունները կանցկացվեն հուլիսի 2-8-ը։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով՝ ընդունելության քննությունները 2020-ին անցկացվելու են քննական կենտրոններում, որոնք նախկին 30-ի փոխարեն 45-ն են: Եթե նախկինում մեկ քննական կենտրոնը նախատեսված էր 200-ից 250 դիմորդի համար, ապա այս տարի քննություն հանձնողների թիվը չի գերազանցի 120-ը, և յուրաքանչյուր դահլիճում կլինի 40-60 դիմորդ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---