Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գերմանիայի արտաքին քաղաքական գործիչները կոչ են անում Ադրբեջանին՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը

Գերմանիայի արտաքին քաղաքական գործիչները կոչ են անում Ադրբեջանին՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին քաղաքական գործիչները կոչ են անում Ադրբեջանին՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը դեպի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, որտեղ 120 հազար մարդ օրեր շարունակ կտրված է բոլոր մատակարարումներից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբի արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Յուրգեն Հարդտը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքի շրջափակումը։

«Չնայած Ադրբեջանը պնդում է, որ դիվանագիտական լուծում է փնտրում, հակամարտությունը չի հանդարտվում», - ասել է Հարդը RedaktionsNetzwerk Deutschland (RND)-ին ու նշել. «Ակնհայտորեն, շրջափակողներին աջակցում է Բաքուն: Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի շրջափակումը»:

Բունդեսթագի Կանաչներ խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Յուրգեն Տրիտինը ևս Ադրբեջանից պահանջել է անհապաղ դադարեցնել  Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, հակառակ դեպքում հումանիտար աղետ է սպառնում։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նույնպես պետք են հստակ ազդանշաններ Եվրոպայից, որ նա պետք է ազատի Լաչինի միջանցքը; Ադրբեջանի նոր դերը, որպես Եվրոպայի համար էներգիայի կարևոր մատակարար, չպետք է հանգեցնի Բրյուսելի մեղմ արձագանքին »,- ասել է Տրիտինը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]