Դուրս էինք եկել դաշտ միայն հաղթանակի համար. Կապառոս
«Բոլորը շատ լավ խաղացին, մենք շատ համախմբված կոլեկտիվ ունենք։ Դուրս էինք եկել դաշտ միայն հաղթանակի համար: Կարծում եմ՝ լավ խաղով հանդես եկանք թե պաշտպանությունում, թե հարձակողական գործողություններում»,- սեպտեմբերի 8-ին ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան-Էստոնիա հանդիպման ավարտից հետո ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
Նրա կարծիքով, թիմը բավականին հավասարակշռված խաղ ցուցադրեց 2 խաղակեսերում, նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մրցակիցը նույնպես պայքարում է և ցանկանում է հաղթել։
«Չէի ցանկանա ուշադրությունս սևեռել առանձին ֆուտբոլիստների վրա: Ամբողջ թիմն է խաղացել ու ամբողջ թիմն է վաստակել հաղթանակը»,- ասաց Խոակին Կապառոսը։
Հիշեցնենք՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երեկ Հայաստանի ազգային հավաքականը 2։0 հաշվով հաղթել էր Էստոնիայի հավաքականին։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի հավաքականը հաղթեց Էստոնիային
- Հայաստան-Էստոնիա․ մեկնարկային կազմ, ուղիղ եթեր
- ՀՖՖ-ն հրապարակել է մեկնարկային կազմը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ